«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ավարտել է MasterCard հետ համատեղ անցկացվող ակցիայի առաջին փուլը

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում ավարտվել է MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացվող ակցիայի առաջին փուլը:

Ակցիայի առաջին փուլն անցկացվել է 2010 թ.-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2011 թ.-ի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում Maestro և MasterCard Standard քարտերը կարելի էր ձեռք բերել 2 տարի ժամկետով առանց չնվազող մնացորդի և քարտային հաշվի տարեկան սպասարկման համար գանձվող միջնորդավճարի:

Երկրորդ փուլն այդ քարտերի միջոցով հանրապետության առևտրային տարբեր կետերում գնումների համար վճարումն է, այն կտևի մինչև 2011 թ.-ի ապրիլի 1-ը, ինչից հետո ակցիայի արդյունքներով կընտրվի 6 մրցանակակիր, ովքեր կստանան արժեքավոր նվերներ, ինչպես նաև բացառիկ հնարավորություն մասնակցելու ակցիայի գլխավոր մրցանակի (2 անձի համար ուղևորություն դեպի Իտալիա) խաղարկությանը:

Մամուլի ծառայությունից հիշեցրեցին, որ քարտի միջոցով իրականացվող ամեն անկանխիկ գործարքի համար ակցիայի մասնակիցները ստանում են միավորներ: Հաղթողները կընտրվեն ամենաշատ միավոր ունեցողների թվից: Միավորները տրամադրվում են հետևյալ հաշվարկով՝ 1000 դրամ՝ 1 միավոր, 10 ռուբլի՝ 1,5 միավոր, 3 ԱՄՆ դոլար՝ 2 միավոր, 2 եվրո՝ 2 միավոր:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img