Հայաստանում 2010թ.-ին ՀՆԱ աճը 2,6% է կազմել՝ ծրագրված 1,2%-ի փոխարեն

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2010թ.-ին, նախորդ տարվա համեմատ, ՀՆԱ-ի ծավալն ավելացել է 2,6 տոկոսով՝ պետբյուջեի ծրագրած 1,2 տոկոսի փոխարեն, և այն 3509,6 մլրդ դրամ է կազմել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, դեկտեմբերին ՀՆԱ-ի ծավալը 16,1 տոկոսով շատ է նոյեմբերի մակարդակից։

Ընդ որում, 2010թ.-ի արդյունքներով՝ բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 1077961 դրամ կամ 2885 դոլար է կազմել (2173 եվրո)։

Ըստ վիճակագրական տվյալների, հաշվետու ժամանակահատվածում համախառն ավելացված արժեքի 1,8 տոկոսանոց աճը (2009թ.-ի 13,3 տոկոս անկման դիմաց) 1,6 տոկոսային կետով մեծացրել է հանրապետության ՀՆԱ-ի իրական ծավալի ցուցանիշը։

Շինարարության ոլորտի 3,7 տոկոսանոց աճը 0,6 տոկոսային կետով նպաստել է ՀՆԱ-ի հավելաճին (2009թ.-ի 10,7 տ.կ. զսպող ազդեցության դիմաց)։

Արդյունաբերության աճը (ներառյալ՝ էներգետիկան) 9,5 տոկոսով դրական ազդեցություն է ունեցել ՀՆԱ-ի աճի ցուցանիշի վրա՝ ՀՆԱ-ի հավելաճին նպաստելով 1,3 տոկոսային կետով՝ 2009թ.-ի 1,1 տ.կ. զսպող ազդեցության դիմաց։

Հաշվետու ժամանակահատվածում 13,4 տոկոս անկում գրանցելով՝գյուղատնտեսության, որսորդության, անտառային տնտեսության, ձկնորսության և ձկնաբուծության ոլորտները 2,2 տոկոսային կետով բացասական ազդեցություն են գործել ՀՆԱ-ի իրական ծավալի ցուցանիշի փոփոխության վրա։

Ֆինանսական ոլորտում և անշարժ գույքի հետ կապված գործառնություններում գրանցված 6,3 տոկոսանոց աճը  ՀՆԱ-ի փոփոխման վրա ազդել է 0,6 տոկոսային կետով։

2009թ.-ին տնտեսական անկումը 14,2 տոկոս է կազմել (1 դոլարը 362,26 դրամ է կազմում)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

Կենսաթոշակներ, նպաստներ և հետվճար․ ՀՀ կառավարությունն այս նպատակների համար կհատկացնի 40,8 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի  կայացած նիստում որոշում է կայացրել 40,8 մլրդ դրամ հատկացնել 2026 թ.-ի չորրորդ եռամսյակում կենսաթոշակային և սոցիալական վճարումների ֆինանսավորման համար։

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img