«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի բանկեր» տեղեկագիրը

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է «Հայաստանի բանկեր» եռամսյակային տեղեկագրի հերթական համարը:

Տեղեկագիրը կազմվել է բանկային կազմակերպությունների` մամուլում պաշտոնապես հրապարակվող և նրանց գործունեությունն արտացոլող ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաև բանկերի կողմից տրամադրված լրացուցիչ տեղեկատվության հիման վրա:

«Հայաստանի բանկերը» տեղեկագիրը բանկային ցուցանիշների շուրջ 60 էջանոց աղյուսակային նյութ է և բաղկացած է 9 հիմնական բաժնից, որոնք բնութագրում են բանկային համակարգը՝ 1. Բանկերի ընդհանուր բնութագիրը, 2. Ակտիվներ, 3. Պարտավորություններ, 4. Կապիտալ, 5. Շահույթ/Վնաս, 6. Դրամական միջոցների շարժի մասին տեղեկություններ, 7. Լիկվիդայնության և կապիտալիզացիայի մակարդակը, 8. Ռիսկերի նորմատիվային ցուցանիշները, 9. Բանկերի եկամտաբերության և շահութաբերության ցուցանիշները:

Տեղեկագրում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստանի բանկերի ֆինանսական իրավիճակի ընդհանուր պատկերը և դրանց գործունեության համեմատական վերլուծություն անցկացնել:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թ.-ի մայիսի 1-ից և մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում: 1999թ.-ից «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է «Հայաստանի բանկերի հիմնական ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը (այժմ՝ «Հայաստանի բանկեր»), 2005 թ.-ի մարտից՝ «Հայաստանի վարկային կազմակերպությունները» եռամսյակային տեղեկագիրը, 2008 թ.-ի հուլիսից՝ «Ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշները» եռամսյակային (այժմ՝ «Հայաստանի ապահովագրական ընկերություններ»). –0—տեղեկագիրը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը հնարավոր է համարել վարկերի տոկոսադրույքի նվազումը, սակայն մեկ վերապահումով

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է վարկերի արժեքը մնում բարձր՝ չնայած տնտեսության համար ռիսկերի նվազմանը, ԿԲ ղեկավարը նշել է, որ նման գործընթացները տեղի են ունենում աստիճանաբար

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

Անհատ ձեռնարկատիրոջ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցումը, ինչպես նաև բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի ստացումը հնարավոր է իրականացնել անմիջապես Յունիբանկի մասնաճյուղերում

Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

CaseKey 2026-ը մեկնարկում է աննախադեպ հետաքրքրությամբ ու նոր հնարավորություններով, և արդեն չորրորդ տարին անընդմեջ՝ Բիբլոս Բանկ Արմենիայի աջակցությամբ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխաարժեքը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 0․38 կետով և կազմել 421․59 դրամ, ռուբլին նվազել է 0․0282 կետով և կազմել 4․9813 դրամ

Եվրոյի փոխարժեքը նվազել է, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․94 կետով և կազմել 419․65 դրամ, ռուբլին նվազել է 0․0499 կետով և կազմել 4․9314 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img