Միջազգային ներդրողներին է պատկանում Հայաստանի պետական պարտքի 7–8%-ը․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ Գլոբալ ինստիտուցիոնալ ներդրողներին է պատկանում դրամով արտահայտված Հայաստանի պետական պարտքի մոտ 7–8%-ը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Մի կողմից՝ դա նշանակում է, որ մենք հասել ենք միջազգային հանրության կողմից ուշադրության որոշակի մակարդակի, բայց մյուս կողմից՝ դա մեզ համար թելադրում է խաղի որոշակի կանոններ», — նշել է նա Հանրային հեռուստաընկերության եթերում:

Գալստյանի խոսքով՝ մակրոտնտեսական կայունությունը մնում է Հայաստանի առանցքային առավելություններից մեկը, միևնույն ժամանակ միջազգային ներդրողների ներկայությունը երկրից պահանջում է պատասխանատու մակրոտնտեսական քաղաքականության պահպանում։

Անդրադառնալով պետական պարտքի բարձր մակարդակի և դրա սպասարկման հնարավոր դժվարությունների վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին՝ ԿԲ ղեկավարը նշել է, որ Հայաստանի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 50%-ից պակաս։

Գալստյանի խոսքով՝ Ֆինանսների նախարարությունը և կառավարությունը քայլեր են ձեռնարկում բյուջեի պակասուրդի կրճատման և պարտքային բեռի նվազեցման ուղղությամբ։

«Սա լրացուցիչ ազդակ կդառնա ներդրողների համար այն մասին, որ ֆիսկալ տեսանկյունից մենք շատ կայուն և կանխատեսելի երկիր ենք։ Կարծում եմ, որ դա ճիշտ քաղաքականություն է», — ամփոփել է նա։

Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ Հայաստանի համախառն պետական պարտքը 2026 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 14,77 միլիարդ դոլար՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի 13,91 միլիարդ դոլարի դիմաց։ Պետական պարտքի կառուցվածքում կառավարության պարտքը կազմել է 14,68 միլիարդ դոլար, համայնքների պարտքը՝ 8,18 միլիոն դոլար։ Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին պարտքը 2026 թվականի մարտի վերջին կազմել է 482,4 միլիոն դոլար։

Ինչպես հունիսի 16-ին հայտարարել էր ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, առաջիկա տարիներին երկիրը նախատեսում է պետական պարտքը նվազեցնել ՀՆԱ-ի 45%-ից ցածր մակարդակի։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img