ԿԲ նախագահը հնարավոր է համարել վարկերի տոկոսադրույքի նվազումը, սակայն մեկ վերապահումով

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում վարկերի տոկոսադրույքները կարող են նվազել գնաճային և աշխարհաքաղաքական բարենպաստ պայմանների պահպանման դեպքում, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է վարկերի արժեքը մնում բարձր՝ չնայած տնտեսության համար ռիսկերի նվազմանը, ԿԲ ղեկավարը նշել է, որ նման գործընթացները տեղի են ունենում աստիճանաբար:

Նրա խոսքով՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումից հետո (Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ԱՄՆ նախագահի ներկայությամբ — խմբ.) Հայաստանի երկրի ռիսկի հավելավճարը սկսել է նվազել, ինչն արդեն արտացոլվում է ֆինանսական շուկաներում:

«Այսօր մեր պետական պարտատոմսերի և ԱՄՆ պետական պարտատոմսերի միջև տարբերությունը զգալիորեն ավելի ցածր է, քան մեկ կամ երկու տարի առաջ: Այսինքն՝ ռիսկի գործոնը միջազգային ներդրողների տեսանկյունից էապես նվազել է, հետևաբար էապես նվազել է նաև Հայաստանի պետական պարտատոմսերի եկամտաբերությունը», — ասել է Գալստյանը:

Նա նշել է, որ ներդրողներն այսօր ձեռք են բերում ոչ միայն հայկական եվրոպարտատոմսերը, այլև դրամային պետական պարտատոմսերը:

Միևնույն ժամանակ, ԿԲ ղեկավարը պարզաբանել է, որ վարկերի արժեքի վրա ազդում է ոչ միայն ռիսկերի մակարդակը, այլև այն ռեսուրսների արժեքը, որոնք բանկերը ներգրավում են ավանդատուներից:

Գալստյանի խոսքով՝ այժմ բանկերը դրամային ավանդների դիմաց միջինում վճարում են մոտ 10%, այնինչ սպառողական վարկերի միջին տոկոսադրույքը կազմում է շուրջ 17%, իսկ հիփոթեքային վարկերինը՝ մոտ 13%:

«Մենք պետք է նայենք ոչ միայն վարկերի տոկոսներին, այլև ավանդների տոկոսներին: Բանկերը փողերը ներգրավում են բավականին բարձր տոկոսով, և դա արտացոլվում է վարկերի արժեքի վրա», — նշել է Գալստյանը:

Նա պարզաբանել է, որ վարկերի տոկոսադրույքների նվազումը հնարավոր է ավանդների էժանացմանը զուգընթաց, սակայն այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ակնթարթորեն:

«Այն պահին, երբ բանկերը կարողանան պայմանավորվել բնակչության և բիզնեսի հետ, որ Հայաստանում բանկային հատվածը դարձել է պակաս ռիսկային, ավանդները կտեղաբաշխվեն ավելի ցածր տոկոսով, և, պահպանելով շահույթի նույն մարժան, բանկերը կկարողանան վարկեր տրամադրել ավելի ցածր տոկոսադրույքով», — ասել է կարգավորող մարմնի ղեկավարը:

Խոսելով տոկոսադրույքների հնարավոր նվազման ժամկետների մասին՝ Գալստյանը նշել է, որ նման սցենարը հավանական է, սակայն շատ բան կախված կլինի արտաքին գործոններից։

«Կա մի մեծ հարցական՝ դա գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացումն է: Եթե գնաճային ֆոնը և համաշխարհային տնտեսական գործընթացները չպահանջեն բարձր տոկոսադրույքների պահպանում գնաճը զսպելու համար, ապա շատ հնարավոր է, որ դա տեղի ունենա», – ասել է նա։

 Ավելի վաղ՝ 2026 թվականի մայիսին, Գալստյանը հայտարարել էր, որ հայկական եվրոպարտատոմսերի գծով ռիսկի հավելավճարը զգալիորեն նվազել է՝ 400-ից հասնելով 190 բ.կ.-ի (բազիսային կետի): Նրա խոսքով՝ նվազել է նաև դրամով արտահայտված պետական պարտատոմսերի եկամտաբերությունը. տասնամյա դրամային պետական պարտատոմսերի եկամտաբերությունը գերազանցում է 8%-ը:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Սոլիս» ՓԲԸ-ի 2 մլն դոլարի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Կցուցակվեն 20,000 հատ պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 48 ամիս շրջանառության ժամկետով

Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետ (ՎԻԴԵՈ)

Pink Berry-ի պատմությունը սկսվել է ընդամենը երկու քառակուսի մետր տարածքից և վերանորոգված մեկ սարքից։ Այն ժամանակ ընկերությունը նույնիսկ սեփական արտադրություն չուներ․ պաղպաղակը պարզապես վաճառվում էր փոքրիկ կետում։

«Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային

Յունիբանկի հովանավորությամբ ստեղծված «Յունիսպորտ» ֆուտզալի ակումբը օգոստոսի 26-ին, 27-ին և 29-ին Երևանում կանցկացնի ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի նախնական փուլի հանդիպումները

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (օգոստոսի 17–23)

Հայաստանի ֆինանսական շուկայի շաբաթվա առանցքային իրադարձությունների թվում են բանկային քոմփլայենսի նոր պահանջները, հաշիվների խարդախ օգտագործման դեմ ուղղված միջոցառումները և կապիտալի շուկայի զարգացման հետ կապված որոշումները

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․8 կետով և կազմել 422․81 դրամ, ռուբլին նվազել է 0․01 կետով և կազմել 4․3052 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img