ՀՀ բանկերի միության նախագահը վիճահարույց է անվանել բանկերի շահութաբաժինների հարկը 15% դարձնելը

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը վիճահարույց է համարում բանկերի շահութաբաժինների հարկի դրույքաչափը 5%-ից մինչև 15% բարձրացնելու որոշումը:

Ավելի վաղ՝ 2026 թ.-ի հուլիսի 3-ին, խորհրդարանն ընդունել է փոփոխություններ Հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» օրենքում, որոնց համաձայն՝ 2027 թ.-ի հունվարի 1-ից առևտրային բանկերի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց վճարվող շահութաբաժինների հարկի դրույքաչափը 5%-ից բարձրանում է մինչև 15%:

«Առաջին հերթին անհասկանալի է, թե ինչու պետք է միայն բանկային համակարգը հարկվի երեք անգամ ավելացված դրույքաչափով», – երեքշաբթի  կայացած ասուլիսի ժամանակ ասել է Ազատյանը:

Որպես երկրորդ վիճահարույց կետ՝ նա նշել է այն, որ դրույքաչափի բարձրացումը չի տարածվի որոշ ոչ ռեզիդենտ ներդրողների վրա՝ միջազգային համաձայնագրերի ուժով:

Ազատյանը պարզաբանել է, որ Հայաստանը մի շարք երկրների հետ ունի կնքված համաձայնագրեր, որոնց համաձայն՝ փոխադարձ ներդրումների դեպքում շահութաբաժինների հարկի դրույքաչափը, որպես կանոն, չի գերազանցում 5%-ը:

«Հետևաբար, խստացումը չի կարող ազդել նրանց վրա: Մեր կարծիքով՝ այս որոշումը անհավասար պայմաններ է ստեղծում բանկային համակարգի ներսում», – ասել է նա:

ՀԲՄ-ի անցկացրած վերլուծության տվյալներով՝ Հայաստանում գործող 17 բանկերից 8-ն ունեն ոչ ռեզիդենտ բաժնետերեր, նշել է Ազատյանը:

Նա ուշադրություն է հրավիրել նաև փոփոխություններով նախատեսված բացառության վրա՝ 1%-ից պակաս բաժնետոմս տիրապետող փոքր բաժնետերերի համար: Ազատյանի խոսքով՝ օրենսդիրները հույս ունեն, որ այս միջոցը կխթանի բանկերի վերափոխումը բաց բաժնետիրական ընկերությունների:

«Մեր կարծիքով՝ օրենքը հակառակ ազդեցությունն է ունենալու: Բաց բաժնետիրական ընկերության վերափոխվելու որոշումն ընդունում են հենց խոշոր բաժնետերերը, որոնց մեծ մասն արդեն արել է դա: Հայաստանում 5 բանկ ԲԲԸ է, և նրանց բաժնետերերի թվում կան հարյուրավոր ու հազարավոր անձինք: Ստացվում է, որ փոքր մասնաբաժինների սեփականատերերի մեծ մասը կհարկվի ավելի ցածր դրույքաչափով, իսկ խոշոր բաժնետերերը՝ ավելի բարձր», – ասել է նա:

ՀԲՄ ղեկավարի կարծիքով՝ նման պայմանները կարող են նվազեցնել այլ բանկերի հետաքրքրվածությունը բաց բաժնետիրական ընկերությունների վերափոխվելու հարցում:

«Եթե շահույթը չի բաշխվում, շահութաբաժինների մասով հարկային պարտավորություններ չեն առաջանում: Այս համատեքստում բանկերը հետագա տարիներին կարող են նպատակահարմար գտնել շահույթը թողնել չբաշխված, և ակնկալվող հարկային էֆեկտը, մեր կարծիքով, չի լինի», – եզրափակել է Ազատյանը:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img