ԲՏԱ Բանկը հայտարարում է ՀՀ-ում անվճար կենսաթոշակային պլաստիկ քարտերի տրամադրման մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն թոշակառու տարիքի քաղաքացիների համար և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքած պայմանագրի համաձայն՝ հայտարարում է անվճար կենսաթոշակային պլաստիկ քարտերի տրամադրման մեկնարկի մասին, որոնք նախատեսված են թոշակառու քաղաքացիների համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, քարտը ստանալու համար թոշակառուն պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ և թոշակի գրքույկ:

2010թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ ընդհանուր կապիտալը 5,2 մլրդ դրամ է կազմել, ակտիվները՝ 8,2 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները՝ ավելի քան 3 մլրդ դրամ:

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի գործընկեր-բանկերի ցանցը ընդգրկում է Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Հայաստանը, Ղրղզստանը և Թուրքիան: ԲՏԱ-ի ներկայացուցչություններն աշխատում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում և ԱՄԷ-ում:

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն Ղազախստանի ամենախոշոր բանկի`«ԲՏԱ Բանկ» ԲԸ-ի ռազմավարական գործընկերն է, որը հայկական «ԲՏԱ Բանկ» –ի կանոնադրական կապիտալում ունի 48,9% շահաբաժին: Բաժնետոմսերի 31,1 տոկոսը պատկանում է  ZRL Beteilingungs-ին (Ավստրիա), 16,3 տոկոսը՝ «Մոբիլեքս էներջի լիմիթեդ» ԲԲԸ-ին (Ղազախստան), մնացած 3,7 տոկոսը՝ «ԱՄԿ-Ինվեստ» նախագծային-շինարարական ընկերությանը:–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img