Առէկսիմբանկը 2011 թ.-ին ծրագրում է վճարային քարտերի միջոցով 3 մլրդ դրամի վարկ տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ» ՓԲԸ-ն 2011 թ.-ին ծրագրում է վճարային քարտերի միջոցով տրամադրել շուրջ 3 միլիարդ դրամի վարկ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«2011 թ.-ին ծրագրվում է վարկային ընդհանուր պորտֆելը հասցնել 73,5 միլիարդ դրամի, այդ թվում նաև 1 միլիարդ դրամով ավելացնել վճարային քարտերի միջոցով տրամադրվող վարկերի պորտֆելը՝ հասցնելով 3 միլիարդ դրամի», – հաղորդվում է երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալություն ստացված բանկի մամուլի հաղորդագրությունում:

2010 թ.-ի վերջին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է շուրջ 50 միլիարդ դրամ, որի կառուցվածքում 5 տոկոսը կամ 2 միլիարդ դրամը բաժին է ընկել վճարային քարտերի միջոցով տրամադրվող վարկերին:

2010 թ.-ի ընթացքում բանկերի կողմից թողարկված վճարային քարտերի թիվն ավելացել է 30.6 տոկոսով՝ հասնելով 75 315-ի, իսկ բանկի քարտերի միջոցով իրականացված գործառնությունների թիվն ավելացել է 45,75 տոկոսով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ» ՓԲԸ-ն VISA International (2002 թ.-ից) и MasterCard (2005 թ.-ից) միջազգային վճարային քարտերի սկզբունքային անդամ է, ինչպես նաև ArCa (2009 թ.-ից) տեղական վճարային համակարգի անդամ՝ սպասարկող բանկի կարգավիճակով:

2009 թ.-ին բանկն ավարտել է ռուսական Գազպրոմբանկի պրոցեսինգային կենտրոն սեփական պրոցեսինգային կենտրոնի միգրացիան: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկը» հայկական բանկերից առաջինը գործարկեց on-line ռեժիմում միջազգային պլաստիկ քարտեր պատվիրելու ծառայությունը: 2011 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ բանկոմատների թիվը հասել է 44-ի, POS-տերմինալների թիվը՝ 128-ի:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img