Համաշխարհային շուկաներ. ցորենի արժեքը նվազել է դոլարի ամրապնդման ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախորդ հինգշաբթի օրվանից՝ փետրվարի 10-ից,  ցորենի արժեքը նվազել է 3,58 տոկոսով՝ հասնելով բուշելի դիմաց 8,42 ԱՄՆ դոլարի: Պատճառը եղավ ԱՄՆ-ից ստացված բարենպաստ մակրոտնտեսական վիճակագրության և Եգիպտոսի նախագահի հրաժարանի ֆոնի ներքո ամրապնդվող ԱՄՆ դոլարը:

Մասնավորապես, Նահանգներում գործազրկության նպաստի առաջնային դիմումների թիվը նախորդ շաբաթ նվազել է 32 հազարով՝ հասնելով 383 հազարի: Դոլարին աջակցեցին նաև 2010 թ.-ի չորրորդ եռամսյակում եվրագոտում ՀՆԱ-ի աճի տեմպերի վերաբերյալ նախնական տվյալները, որոնք կազմել են 2 տոկոս, ինչը ցածր է կանխատեսվող 2,1 տոկոսից:

Ցորենի արժեքի նվազման լրացուցիչ գործոն դարձավ Առևտրային ֆյուչերսների առևտրի ամերիկյան հանձնաժողովի՝ նախորդ շաբաթ հրապարակած զեկույցը: Այս կազմակերպության տվյալների համաձայն՝ համաշխարհային գլխավոր ապրանքային բորսաներում (Չիկագոյի ապրանքային բորսա և Մինեապոլիսի հացահատիկի բորսա) խոշոր օպերատորների և հացահատիկ արտադրողների բաց կարճ դիրքերի թիվն ավելացել է 9318-ով և համապատասխանաբար՝ 124 պայմանագրով:

Ցորենի առումով երկար դիրքերի քանակը հակառակը՝ նվազել է 3268-ով և 319 պայմանագրով:

Կարծում ենք, որ միջնաժամկետ պլանում ցորենի հեռանկարները՝ այս հացահատիկի կանխատեսվող դեֆիցիտի ֆոնի ներքո, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում չափավոր դրական են մնում:

Կարճաժամկետ պլանում ցորենի արժեքը կախված կլինի ԱՄՆ դոլարի դինամիկայից, որն իր հերթին կարձագանքի գնաճի, սպառողական վստահության և հունվարին ԱՄՆ-ում անշարժ գույքի հատվածի տվյալներին:

Մենք չենք բացառում, որ փետրվարի 17-ին սպառողական գնաճի վերաբերյալ զսպված տվյալների հրապարակման դեպքում ցորենի արժեքը կարող է աճել  մինչև 8.5-8.55 ԱՄՆ դոլար՝ մեկ բուշելի դիմաց: Սակայն հաջորդ շաբաթվա առաջին կեսին հրապարակվող ընթացիկ տարվա առաջին ամսվա համար անշարժ գույքի և սպառողական վստահության տվյալները կարող են կրկին աջակցել ամերիկյան դոլարին և վարընթաց ճնշում գործադրել ցորենի գնանշման վրա:

Մենք ակնկալում ենք, որ առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում ցորենի արժեքը կտատանվի մեկ բուշելի դիմաց 8,20-8,72 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img