«Անելիք Բանկը» բարելավում է ավտովարկավորման պայմանները

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ավելի հարմար պայմաններով  է վերսկսում ավտովարկավորումը՝ բարելավելով վարկավորման պայմանները և դյուրացնելով վարկի տրամադրման ընթացակարգը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ վարկը կտրամադրվի ոչ միայն առաջնային, այլ նաև երկրորդային շուկաներից տրանսպորտային միջոցներ գնելիս: Առաջնային շուկայի համար վարկերը կտրամադրվեն տարեկան սկսած 15 %-ից, իսկ երկրորդային շուկայի համար` սկսած 18 %-ից: Առաջնային շուկայից տրանսպորտային միջոց ձեռք բերելու դեպքում վարկի մարման առավելագույն ժամկետը սահմանվել է 5 տարի, իսկ երկրորդային շուկայի դեպքում` 3 տարի:

«Անելիք Բանկի» կողմից առաջարկվող ավտովարկավորման առավելություններից կառանձնացնեի ցածր տոկոսադրույքները և այն հանգամանքը, որ երկրորդային շուկայից արտասահմանյան ավտոմեքենա գնելիս վարկառուն կարող է նաև ավտովարկ ստանալ 10 տարուց ավել վաղեմություն ունեցող ավտոմեքենայի համար: Անհրաժեշտ է միայն, որ վարկը ամբողջապես մարելու պահին ավտոմեքենայի տարիքը չգերազանցի 15 տարին», – նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Վարկավորման վարչության ղեկավար Հայկ Գրիգորյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 51 տոկոսց մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արթուր Առաքելյանը՝ 12,25 տոկոսով, Արմեն Ղազարյանը՝ 12,25 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։

Անելիք Բանկն առաջինն է հայկական բանկերի մեջ, որը ստեղծեց սեփական Դրամական Փոխանցումների «Անելիք» Համակարգը, որը գործում է աշխարհի ավելի քան 90 երկրում: Անելիք Բանկը միակն է հայկական բանկերից, որն ունի սեփական «Անելիք Ռու» ՍՊԸ առևտրային դուստր բանկ Ռուսաստանի Դաշնությունում` գրանցված ՌԴ ԿԲ-ի կողմից։

Փետրվարի 1-ի դրությամբ բանկն ունի 11 մասնաճյուղ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img