Ավտոապահովագրողների բյուրոն և ՀՀ ֆինանսական օմբուդսմենը կհամագործակցեն ԱՊՊԱ-ի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Ավտոապահովագրողների բյուրոն և ՀՀ ֆինանսական հաշտարարը պայմանավորվել են ԱՊՊԱ-ի ոլորտում տուժածների շահերի պաշտպանության հարցում համագործակցելու մասին:

Ինչպես չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը, համագործակցության հաստատումը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով, որ բյուրոն վերահսկում է ԱՊՊԱ-ի գործընթացը, իսկ ֆինանսական օմբուդսմենը քննարկում և լուծում է ֆինանսական կազմակերպությունների և քաղաքացիների միջև ծագած վեճերը:

«Մեր հիմնական խնդիրը սպառողների իրավունքների պաշտպանությունն է: Մենք կհամագործակցենք անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, օրենսդրական դաշտի զարգացման, ԱՊՊԱ համակարգի մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման, քաղաքացիների կողմից իրենց իրավունքները հասկանալու ոլորտում, ինչպես նաև կկիսենք իրավասությունները», – նշել է նա:

Սարգսյանը տեղեկացրել է, որ նաև քաղաքացիների և ապահովագրական ընկերությունների միջև ծագած վեճերով զբաղվող ֆինանսական հաշտարարի գրասենյակը ԱՊՊԱ-ի հետ կապված միայն երկու գրավոր բողոք է ստացել, իսկ նմանատիպ բողոքների ընդհանուր թիվը 29-ն է:

Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը նշել է, որ Հայաստանում ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտն արդեն կայացել է, իսկ երկու կողմերի միջև համագործակցությունը հնարավորություն կտա տուժածների շահերի արդյունավետ պաշտպանություն ապահովել:

Ավետիսյանի տվյալների համաձայն, տարեսկզբից բյուրո է ստացվել ԱՊՊԱ-ի հետ կապված վիճելի իրավիճակների մասին 150 զանգ, որոնք օպերատիվ կերպով լուծվել են: Բյուրոյի տնօրենը նշել է, որ նշանակվել է ապահովագրական դեպքերը գնահատող փորձագետների որոշումների կապակցությամբ երեք կրկնակի և 14 ստուգիչ փորձաքննություն:

2011թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է ԱՊՊԱ ինստիտուտը: ԱՊՊԱ-ի նպատակն է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով տուժածներին պատշաճ փոխհատուցման վճարման ապահովումը, ինչպես նաև տուժածների շահերի պաշտպանությունը: Հանրապետությունում գրանցված է շուրջ 430 հազար ավտոմեքենա, որոնցից ապահովագրված է ավելի քան 83 տոկոսը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img