Wed, 25 February
1.1 C
Yerevan
USD: 377.84 RUB: 4.93 EUR: 445.25 GEL: 141.25 GBP: 509.74

Հայաստան. արժույթի շուկայի մեկ շաբաթվա՝ ապրիլի 4-8-ի ամփոփումը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Լիբիայում և Ճապոնիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով համաշխարհային ֆինանսական շուկաներում տիրող բարձր անկայունության ֆոնի ներքո ներկրողների ու Հայաստանի բնակչության կողմից ավելացել է ձեռք բերվող արտարժույթի ծավալը: Արդյունքում, NASDAQ OMX Armenia բորսայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն ավելացել է 1,19 տոկոսով՝ հասնելով 374,40 դրամի: Շաբաթվա ընթացքում առքուվաճառքի ծավալը կազմել է 17,3 մլն ԱՄՆ դոլար, ինչը 27,21 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը ևս ավելացել է 1,05 տոկոսով և շաբաթ օրը՝ ապրիլի 9-ին, կազմել է 375,60 դրամ:

2

ԱՄՆ դոլարը հաղթահարել է 370 դրամի հոգեբանական սահմանը, և այս պահին նախադրյալներ կան ԱՄՆ դոլարի արժեքի հետագա աճի համար՝ մինչև 380 դրամի: Դոլարի աճը կարող են զսպել միայն ԿԲ-ի գործողությունները:Եթե ԱՄՆ դոլարն անցնի 375 դրամի շեմը, ապա շուկայի մասնակիցները զգուշություն կդրսևորեն՝ մտավախություն ունենալով կարգավորիչի միջամտության կապակցությամբ: Հայաստանում հաջորդ շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը հնարավոր է գտնվի 374-378 դրամի սահմաններում:

Կենտրոնական բանկի կողմից դրամին աջակցելու դրդապատճառներից մեկն է երկրում գնաճի տեմպերի կապակցությամբ մտավախությունը, որն առաջին երեք ամսվա ընթացքում արդեն կազմել է 5,2 տոկոս: Համաշխարհային ապրանքա-հումքային շուկայում գրանցված բարձր գները, որոնք պայմանավորված են արաբական աշխարհում տիրող լարված իրավիճակով, ավելացնում են գնաճային սպասումները Հայաստանում: Այդ սպասումները նվազեցնելու համար կարգավորիչը ստիպված է պարբերաբար մուտք գործել  շուկա և աջակցել դրամին:

Առաջիկա շաբաթվա ընթացքում աշխարհում և Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացվող նորություններով, որտեղ EUR/USD զույգն ավելացել է 1,73 տոկոսով՝ հասնելով 1,4480-ի: Նախորդ շաբաթ եվրոյի արժեքի ավելացման հիմնական պատճառը ԵԿԲ-ի որոշումն էր, որի համաձայն՝ տոկոսադրույքը բարձրացավ 0,25 տոկոսով՝ հասնելով 1,25 տոկոսի: Այսպիսով, ԵԿԲ-ն անսպասելիորեն առաջ անցավ ԴՊՀ-ից և Անգլիայի բանկից, այն առաջինն էր այս կենտրոնական բանկերից, որը խստացրեց իր դրամային քաղաքականությունը՝ գնաճային ռիսկերի սահմանափակման նպատակով:

Այս իրադարձությունների ֆոնի ներքո նախորդ շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն ավելացել է 2,58 տոկոսով՝ հասնելով 542,72 դրամի:

Մեր կարծիքով՝ եվրոպական կարգավորիչի գործողությունները հաստատեցին եվրոպական արժույթի՝ միջնաժամկետ զարգացում ապրող միտումը, որը կշարունակվի ամենաքիչը մինչև ապրիլի վերջ: Արաբական աշխարհում տիրող լարվածությունը և, որպես հետևանք, հումքային շուկաներում գրանցվող բարձր գները ևս շարունակում են աջակցություն ցուցաբերել եվրոյին:

Մակրոտնտեսական վիճակագրությունից շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն ԱՄՆ-ից ստացվող արտաքին առևտրի փետրվարյան տվյալները, սպառողական և արտադրական գնաճի մարտյան տվյալները, ինչպես նաև արտադրական հատվածի վերաբերյալ մարտյան տվյալները, ներդրումային կապիտալի ներհոսքի վերաբերյալ փետրվարյան տվյալները: Եվրոպական նորություններից հարկավոր է նշել եվրագոտում սպառողական գների ինդեքսի վերաբերյալ մարտյան վերջնական տվյալների և ZEWգերմանական հետազոտական ինստիտուտի ինդեքսի հրապարակումը:

Եթե ԱՄՆ-ից բացասական մակրոտնտեսական վիճակագրություն ստացվի, ապա եվրոն կարող է լրացուցիչ ազդակ ստանալ աճի համար և հասնել 1,4620-ի: Եվրոյի համար աջակցություն կլինի 1,4200-ի շեմին հասնելը: Հայաստանում այդ դեպքում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 530 – 550 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ ռուսական կանխիկ ռուբլու միջին փոխարժեքն աճեց 1,35%՝ հասնելով 13,48 դրամի: Այս ամենը պայմանավորված էր նավթի աճող գների պատճառով ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքների աճով: Այսպես, նախորդ շաբաթ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքն ավելացավ 6,86%՝ հասնելով 126,86 ԱՄՆ դոլարի

Առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի և համապատասխանաբար դրամի նկատմամբ ռուսական ռուբլու դինամիկան կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձություններից և նավթի գներից: Նավթի բարձր գինը կշարունակի աջակցել ռուսական արժույթի արժեքին: Հայաստանում առաջիկա հինգ առևտրային օրվա ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,30-13,65 դրամի սահմաններում:–0–

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Ավելի քան 21000 քաղաքացի արդեն անցել է կենսաթոշակ ու նպաստ ստանալու անկանխիկի դաշտ. նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության...

2026 թ.-ի մարտի 13-ին Երևանում  տեղի կունենա Capital Markets Armenia IV համաժողովը

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կկայանա Capital Markets Armenia IV համաժողովը՝ ամենամյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա ինտեգրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img