Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը ապրիլի 11-15-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ Հայաստանի արժութային շուկայում տարադրամի բարձր պահանջարկ է գրանցվել: Հայաստանի ԿԲ մամուլի ծառայության մեկշաբաթյա տեսության համաձայն, ներբանկային արժութային շուկայում տարադրամի վաճառքի ծավալն առևտրային բանկերի կողմից (71,66 մլն ԱՄՆ դոլար) գերազանցել է գնումները 46,5 տոկոսով (48,91 մլն ԱՄՆ դոլարով):

Բնակչությունն ու ներմուծողներն ավելացրել են ձեռքբերվող արտարժույթի ծավալը երկրում գնաճի բարձր տեմպերի ֆոնի ներքո, որն առաջին երեք ամիսների ընթացքում կազմել է 5,2 տոկոս: Այս կապակցությամբ, NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված արժեքը նախորդ շաբաթ աճել է 0,8 տոկոսով մինչև 377,43 դրամ: Առուվաճառքի նախորդ հինգ օրերի առուվաճառքի ծավալը կազմել է 24,8 մլն ԱՄՆ դոլար, ինչը 43,35% շատ է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի միջին փոխարժեքը բարձրացել է 0,8 տոկոսով մինչև 378,58 դրամ:

12

Մեր գնահատականներով, ԱՄՆ դոլարի փոխարժեքի տեղափոխումը 370-380 դրամի գնային նոր դիապազոն տեղի ունեցավ, և այժմ ամերիկյան արժույթի արժեքի հետագա զուսպ աճի նախադրյալներ կան մինչև այս դիապազոնի վերին սահմանը:

Մեր կարծիքով, ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ որոշ ժամանակ կմնա նշված դիապազոնում, քանի որ արտարժույթի պահանջարկը, հավանաբար, որոշ չափով կնվազի: Դրա պատճառները կլինեն, առաջին հերթին, ՀՀ ԿԲ մոնետար քաղաքականության խստացման որոշումների շարքը: Այսպես, ապրիլի 12-ին ԿԲ-ն հերթական անգամ հիմնական դրույքը բարձրացրել է 0,25 տոկոսով՝ մինչև 8,5 տոկոս, ինչն ազգային արժույթն ավելի գրավիչ է դարձնում ներդրումների համար: Երկրորդ, մենք արտահանման և դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալի ավելացում ենք ակնկալում ապրիլին համապատասխանաբար մինչև 102 և 81,75 մլն ԱՄՆ դոլար, ինչը կարող է թուլացնել բուռն պահանջարկը:

Այսպիսով, հաջորդ շաբաթ Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կտատանվի 376-380 դրամի սահմաններում:

Եվրոյի արժեքը նախորդ շաբաթ Հայաստանում սահմանվել է FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազել է 0,36 տոկոսով մինչև 1,4428:

EUR/USD զույգի առուվաճառքը ողջ նախորդ շաբաթվա ընթացքում անցկացվել է բավականին նեղ դիապազոնում: Բայց, չնայած դրան, եվրոպական արժույթին հաջողվել է կրկին թարմացնել իր բազմամսյա առավելագույն ցուցանիշները՝ հասնելով 1,4520 մակարդակի: Եվրոյին պաշտպանել են լուրերն այն մասին, որ ԱՄՀ-ն և ԵԿԲ-ն անցնում են Պորտուգալիային 80 մլրդ եվրոյի աջակցության փաթեթի պատրաստմանը:

Սակայն շուկայի մասնակիցների մտավախությունները եվրոպական երկրների, մասնավորապես, Պորտուգալիայի և Իռլանդիայի պարտքերի շուրջ, ստիպեցին եվրոյի գնանշումներին նահանջել ունեցած առավելագույն արժեքներից և ավարտել շաբաթը բացասական գոտում: Բացի այդ, եվրոյի արժեքի վրա լրացուցիչ ճնշում է գործադրել Moody’s վարկանիշային գործակալության որոշումն Իռլանդիայի պետպարտատոմսերի վարկանիշն իջեցնել Baa1-ից  մինչև Baa3՝ բացասական կանխատեսումով:

Կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 1,34 տոկոսով մինչև 550 դրամ: Մեր գնահատականներով, այս փոխարժեքը մի փոքր բարձրացված է, քանի որ եվրոյի հիմնական նվազումը գրանցվել է ուրբաթ՝ ապրիլի 15-ին ամերիկյան նստաշրջանի ժամանակ, երբ Հայաստանի բանկային նստաշրջանն արդեն փակ է եղել: Մենք կարծում ենք, որ երկուշաբթի՝ ապրիլի 18-ին, կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կնվազի մինչև 545 դրամ:

Հաջորդ շաբաթ եվրոյի դինամիկան աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացված լուրերի համաձայն: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն ԱՄՆ մարտ ամսվա բնակհատվածի տվյալները, ապրիլին եվրագոտու գործարար ակտիվության ինդեքսը, ինչպես նաև ապրիլի ընթացքում IFO ինստիտուտի կողմից Գերմանիայում գործարար միջավայրի պայմանների ինդիկատորը:

Հաջորդ շաբաթ Զատկի տոների նախաշեմին EUR/USD զույգի տատանման դիապազոնը դժվար թե լայն լինի: Եվրոն, հավանաբար, կտատանվի 1,4200-1,4500-ի սահմաններում: Կանխիկ եվրոյի վաճառքի միջին գինը Հայաստանում այդ դեպքում կլինի 535-565 դրամի սահմաններում:

Կանխիկ ռուսական ռուբլու վաճառքի միջին գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 0,4 տոկոսով մինչև 13,53 դրամ: Դա պայմանավորված է եղել ամերիկյան դոլարի արժեքի աճով հայկական դրամի նկատմամբ:

Ռուսական ռուբլու դինամիկան ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ հաջորդ շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ի մակրոտնտեսական ելքային վիճակագրությունից, արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձություններից և նավթի գներից: Նավթի գների աճի դեպքում ռուսական ռուբլին աճի լրացուցիչ ազդակ կստանա: Դրամի նկատմամբ առաջիկայում ռուսական ռուբլուն լրացուցիչ աջակցություն կցուցաբերի նաև Հայաստանում դոլարի արժեքի զուսպ աճի շարունակությունը: Կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա հինգ առևտրային օրերին, հավանաբար, կլինի 13,3-13,6 դրամի միջակայքում:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ-ում շահութահարկի հավաքագրումն աճել է մինչև 265,8 մլրդ դրամ. Փաշինյանը հայտնել է 2017 թ.-ից ի վեր 5,4 անգամ աճի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2026 թվականի ապրիլի20-ի դրությամբ 2025 թվականի համեմատ վճարվել է 265․8 միլիարդ դրամի շահութահարկ։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (ապրիլի 13–19)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է միջազգային ֆինանսական հաստատությունների թարմացված գնահատականների, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ազդակների և արժութային շուկայում կայուն իրավիճակի պահպանման ազդեցության ներքո

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները նվազել են, մինչդեռ ռուբլին աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ  ՀՀ արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ ապրիլի 18-ի համեմատ նվազել է 0.49 կետով՝ կազմելով 372.85 դրամ

Ակբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել

Ակբա բանկն ընդլայնում է միջազգային գործընկերային ցանցը՝ համագործակցություն սկսելով  աշխարհի  հեղինակավոր ֆինանսական կառույցներից մեկի՝ Նյու Յորքի Մելոն բանկի հետ

«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել  

ՎՏԲ-Հայաստան Բանկն արձանագրում է փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտի նկատմամբ պահանջարկի կայուն աճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img