Մետաղների շուկա. անցյալ շաբաթ ոսկին ու պղինձը տարբեր ուղղություններով են ընթացել

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Անցյալ շաբաթ ոսկին կրկին կարողացել է արժևորվել։ Հինգ առևտրային օրերի ընթացքում դեղին մետաղի գինը 0,8 տոկոսով բարձրացել է և հասել 1486,35 ԱՄՆ դոլարի՝ տրոյական ունցիայի դիմաց։ Առևտրային շաբաթվա սկզբում թանկարժեք մետաղի գնանշումը ճնշում է ապրել՝ հասնելով շաբաթվա նվազագույն կետին՝ 1445,63 ԱՄՆ դոլարի՝ տրոյական ունցիայի դիմաց։

Պատճառ է հանդիսացել, առաջին հերթին, Աֆրիկյան միության և Լիբիայի առաջնորդ Մուհամար Քադաֆիի միջև հրադադարի ռեժիմի մասին կնքած համաձայնագրի ֆոնի ներքո  Լիբիայի քաղաքական անկայունության թուլացումը, երկրորդ հերթին՝ ընթացիկ ֆինանսական տարում ԱՄՆ դաշնային բյուջեի համաձայնեցումը։

Սակայն շաբաթվա երկրորդ կեսից դեղին մետաղի գնանշումների աճը նոր ուժով է վերսկսվել, որի հետևանքով ոսկու արժեքը կարողացել է թարմացնել իր պատմական առավելագույնը՝ տրոյական ունցիայի դիմաց 1487,85  ԱՄՆ դոլար։ Դրա համար մի քանի պատճառներ կային՝ առաջին հերթին բարձր գնաճային ռիսկերը եվրագոտում, որտեղ տարվա կտրվածքում մարտի սպառողական գների ցուցիչը կազմել է 2,7 տոկոս՝ փետրվարի 2,4 տոկոսի դիմաց։ Երկրորդ հերթին, ներդրողների մտավախությունների սրացումը՝ եվրագոտու պարտքային ճգնաժամի շուրջ՝ Moody’s վարկանիշային գործակալության այն որոշման ֆոնի ներքո, համաձայն որի Իռլանդիայի պետական պարտատոմսերի վարկանիշը նվազել է Baa1-ից մինչև Baa3:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու գինը կորոշվի ԱՄՆ-ից և ԵՄ-ից ստացված մակրոտնտեսական վիճակագրությամբ, ինչպես նաև արաբական աշխարհի իրադարձություններով և նավթի գնանշումով։ Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն ԱՄՆ  բնակարանային հատվածի մարտյան տվյալները, եվրագոտու գործնական ակտիվության ապրիլյան ցուցիչը, ինչպես նաև IFO ինստիտուտից Գերմանիայի գործնական միջավայրի պայմանների ապրիլյան ցուցիչը։

Շուկայի մասնակիցները չեն շտապում թանկարժեք մետաղը վաճառել ողջ պատմության ընթացքում եղած առավելագույն մակարդակներից, այդ պատճառով տվյալ պահին գնանշումների նվազումը միայն ոսկի գնելու համար է օգտագործվում։ Եվրագոտում գնային կայունության շուրջ ներդրողների մտավախությունների և որոշ եվրոպական երկրների, մասնավորապես Պորտուգալիայի և Իռլանդիայի պարտքային խնդիրների ֆոնի ներքո ոսկին՝ որպես ակտիվ-ապաստան, պահպանում է բարձր ներդրումային պահանջարկը։

Մենք ենթադրում ենք, որ ամերիկյան դոլարի թուլացած փոխարժեքի ֆոնի ներքո ոսկու շուկայում առկա են բոլոր նախադրյալները թանկարժեք մետաղի գնանշումների աճի շարունակության համար՝ մինչև տրոյական ունցիայի դիմաց 1500 ԱՄՆ դոլար հոգեբանական մակարդակի։

Եթե ԱՄՆ-ից ստացած մակրոտնտեսական վիճակագրությունը (մասնավորապես բնակարանային շուկայից), դրական լինի, ապա ամերիկյան արժույթի փոխարժեքը կարող է լրացուցիչ ազդակ ստանալ աճի համար, այդպիսով ճնշում գործածելով ոսկու արժեքի վրա։ Առաջիկա հինգ առևտրային նստաշրջաններին որպես ոսկու աջակից մակարդակ կարող է դառնալ  տրոյական ունցիայի դիմաց 1460 ամերիկյան դոլարը։

Ֆյուչերսային շուկայում նախորդ շաբաթ պղնձի արժեքը նվազել է 5,7 տոկոսով՝ հասնելով պղնձի մեկ ֆունտի դիմաց 4,253 ԱՄՆ դոլարի: Նվազման պատճառները մի քանիսն էին՝ առաջին հերթին World Economic ԱՄՀ-ի հրապարակված զեկույցի ֆոնի ներքո համաշխարհային տնտեսության աճի հնարավոր դանդաղեցման առթիվ մտավախությունների ավելացումը, որտեղ համաշխարհային տնտեսության և ԱՄՆ ու Ճապոնիայի տնտեսության աճի տեմպերի կանխատեսումը 2011թ.-ին իջեցվել է 0,6%-ով, 0,2%-ով և 0,2%-ով մինչև 4,4%-ի, 2,8%-ի և 1,4%-ի  համապատասխանաբար։ Երկրորդ պատճառն էր ողջ անցած շաբաթվա ընթացքում Լոնդոնյան մետաղների բորսայում (LME)  կարմիր մետաղի աճող բորսային պաշարները։

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի գինը կորոշվի ԱՄՆ-ից և Եվրոպայից ստացված տնտեսական լուրերով, ինչպես նաև արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով և նավթի գնանշումով։ Մարտի ընթացքում ԱՄՆ-ի բնակարանի շուկայի վերաբերյալ դրական տվյալների դեպքում, նավթի արժեքը, հավանաբար, կվերսկսի իր աճը։ Մենք տվյալ սցենարի հավանականությունը բարձր ենք գնահատում։ Պղնձի համար դրական ֆոն կմնան ընթացիկ շաբաթվա նավթի բարձր գները։

Սակայն նավթի գնանշումների նվազման կամ ԱՄՆ-ից բացասական մակրոտնտեսական տվյալների ստացման դեպքում պղնձի գնանշումները կարող են նվազում ցույց տալ։ Ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշումների տատանման ենթադրվող դիապազոնը  հաջորդ շաբաթ կկազմի 4,06–4,45 ԱՄՆ դոլար՝ մեկ ֆունտ պղնձի դիմաց ։

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ եվրոն նվազել է. ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 7-ին  ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.18 կետով՝ կազմելով 362.32 դրամ։

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img