ՀՀ Կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները 2010թ.-ին կրճատվել են 10,3%-ով՝ հասնելով 925 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները 2010թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 924,613,041 հազար դրամ՝ 2010 թ.-ի ընթացքում կրճատվելով 10,3 տոկոսով կամ 105,980,498 հազար դրամով: Նման տվյալներ են հրապարակված բանկի՝ 2010թ.-ի ֆինանսական հաշվետվության մեջ:

ՀՀ ԿԲ մամուլի ծառայության կողմից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված հաշվեկշռի տվյալների համաձայն, արտարժույթով ակտիվները կազմել են 194,101,809 հազար դրամ՝ 2010թ.-ի հունվար-դեկտեմբերին նվազելով 20,342,409 հազար դրամով կամ 9.5 տոկոսով: Միաժամանակ 2010թ.-ի վերջին 66.9 տոկոսով ավելացել են հիմնական միջոցները՝ հասնելով 26,312,189 հազար դրամի:

Ընդ որում ՀՀ ԿԲ-ի արտարժույթով ակտիվներին բաժին է ընկնում բոլոր ակտիվների 79 տոկոսը: Դրանք կազմում են 730,511,232 հազար դրամ, ինչը 85,638,089  հազար դրամով պակաս է 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Միաժամանակ մինչև մարման ժամկետի լրանալը պահվող արտարժույթով ակտիվները 2010թ.-ին ավելացել են 280 տոկոսով կամ 70,507,434 հազար դրամով՝ կազմելով 95,678,5201 հազար դրամ:

Ինչպես վկայում են հաշվեկշռի տվյալները, հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԿԲ-ի ընդհանուր պարտավորությունները նվազել են շուրջ 5,4 տոկոսով՝ կազմելով 946,381,731 հազար դրամ, իսկ ընդհանուր սեփական կապիտալը կրճատվել է շուրջ 58 տոկոսով՝ կազմելով 21,768,690 հազար դրամ: (1 դոլարը 370,27 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img