Բաղդասարովը հայտարարում է, որ «Այ Էս Ջի» ապահովագրական ընկերությունը փակվել է, ոչ թե վաճառվել

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի.  /ԱՌԿԱ/. Հայտնի ձեռնարկատեր Միխայիլ Բաղդասարովը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե ինքն իբր վաճառել է «Ռասկո» ընկերության իրեն պատկանող «Այ Էս Ջի» ապահովագրական ընկերությունը, հաղորդում է «Հայոց աշխարհ» օրաթերթը։

«Բանն այն է, որ «Արմավիա» ընկերության վարկանիշն աճել է, և ներկայում ապահովագրումն իրականացվում է անմիջապես անգլիական շուկայում, այդ իսկ պատճառով հայկական ընկերության կարիք չկա։ Մենք պարզապես փակել ենք այն, ոչ ոք ընկերությունը չի վաճառել»,- ասաց Բաղդասարովը։

Բաղդասարովը պարզաբանեց, որ «Այ Էս Ջի» ԲԲԸ-ն «ապահովագրական փոքր փաթեթ ուներ», որը փակումից հետո փոխանցվել է «Ռասկո» ԲԲԸ-ին, հավելելով, որ հայկական շուկայում ապահովագրական ընկերություններն ավելի շատ են, քան ապահովագրման ենթակա օբյեկտները։

Ավելի վաղ «ԱՌԿԱ» գործակալությանը «Ռասկո» ԲԲԸ փոխտնօրեն Գրիգոր Այվազյանը հայտնել էր, որ այդ պահին «Այ Էս Ջի» ընկերության ապահովագրական պորտֆելը և պարտավորությունները «Ռասկո» ԲԲԸ-ին փոխանցելու փուլում են։

«Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տվել «Այ Էս Ջի»-ի պորտֆելի փոխանցմանը, իսկ եզրափակիչ գործարքը կձևակերպվի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվների պահմանմամբ վերջնական բանակցությունների արդյունքում»,- ասել էր Այվազյանը։

Բաղդասարովին պատկանող «Այ Էս Ջի» ԲԲԸ-ն, հիմնականում, զբաղվում էր ավիափոխադրումների ռիսկերի ապահովագրմամբ։ Ընկերությունը գրանցվել էր 2007 թվականի դեկտեմբերի 25-ին։ Ընկերության կանոնադիր կապիտալը կազմում էր 1136 մլն դրամ։ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով, «Այ Էս Ջի» ԲԲԸ-ի ակտիվները կազմել են շուրջ 1,7 մլրդ դրամ, համախառն պարտավորությունները՝ 610,1 մլն դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ շուրջ 1,1 մլրդ դրամ։ Ընկերության մաքուր հասույթը 2010 թվականի երկրորդ կիսամյակում կազմել էր 146,3 մլն դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img