ՀՀ քաղաքացիները կկարողանան on-line ռեժիմով ստանալ իրենց վարկային պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. ACRA վարկային բյուրոն գործարկել է «Առցանց ինքնահարցում» ծառայությունը, որի միջոցով ֆիզիկական անձինք on-line ռեժիմով կկարողանան ստանալ իրենց վարկային պատմությունն ու «ACRA Score» սքորինգային գնահատականը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բյուրոյի մամուլի ծառայությունից:

«Զեկույցները ստանալու նպատակով ֆիզիկական անձինք պետք է այցելեն ACRA-ի գրասենյակ և ստանան մուտքային անուն և գաղտնաբառ, որոնցով ցանկացած վայրից ինտերնետի միջոցով հնարավոր է առցանց մուտք գործել «ACRA» համակարգ և ստանալ սեփական վարկային զեկույցը», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Ծառայության վճարումը կատարվում է ArCa վիրտուալ կամ Mastercard քարտերով:

«Ֆիզիկական անձինք վարկային զեկույցում անհամապատասխանություններ տեսնելով՝ կարող են առցանց վիճարկել զեկույցի տվյալները և ճշգրտել դրանք», – նշվում է մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:

ACRA-ն Հայաստանում առաջին մասնավոր վարկային բյուրոն է, որը հիմնադրվել է 2004 թ.-ին: Վարկային բյուրոյի հիմնական նպատակն է հավաքել, մշակել, կանոնավոր կերպով լիազորված հաստատություններին տրամադրել թարմացված տեղեկատվություն բանկերի և վարկային կազմակերպությունների մասին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img