Fri, 23 May
18.1 C
Yerevan
USD: 384.44 RUB: 4.83 EUR: 434.11 GEL: 140.51 GBP: 515.15
spot_img

Հայաստանում գնաճը տարեվերջին կգտվնի 4-7,5 % սահմաններում. ԿԲ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը տարեվերջին կգտնվի 4-7,5 տոկոսի սահմաններում, հինգշաբթի ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ խորհրդարանում ներկայացնելով ԿԲ 2011 թ.-ի դրամավարկային քաղաքականության կատարողականը:

«Կանխատեսման համաձայն՝ 72 տոկոսի հավանակությամբ տարեվերջին տասներկուամսյա գնաճը կարող է գտնվել 4-7,5 տոկոսի սահմաններում: Միաժամանակ ավելի քան 31 տոկոսի հավանականություն կա, որ գնաճը տարվա արդյունքներով կգտնվի 4-5,5 տոկոսի սահմաններում», – ասաց Ջավադյանը:

Ինչպես նշեց ԿԲ ղեկավարը, 2011 թ.-ի առաջին կեսին 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակի վրա՝ հաշվի առնելով 2010 թ.-ից մնացած ցնցումները, գյուղատնտեսական ապրանքների աննախադեպ բարձր գնաճը, հումքային և պարենային հիմնական ապրանքների գների միջազգային աճը: Նրա խոսքերով՝ առաջին եռամսյակի արդյունքներով գնաճի կենտրոնական նշանակությունը կկազմի ավելի քան 9 տոկոս:

Ջավադյանի խոսքերով՝ տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացման արդյունքում 2011 թ.-ի երկրորդ կիսամյակից սպասվում է գնաճի տեմպերի նվազում և տարեվերջին տատանման ընդունելի սահմանին նրա վերադարձը:

«Այս ամենին կնպաստի զսպող դրամավարկային քաղաքականությունը, պետական համապատասխան կառույցների կողմից հակաճգնաժամային միջոցառումների իրագործումը», – ասաց Ջավադյանը՝ նշելով որոշակի ռիսկերի առկայությունը, որոնք կարող են շեղել գնաճը նշված ցուցանիշից:

Նա նշեց, որ գնաճի աճի ռիսկերը հիմնականում, կապված են արտաքին ռիսկերի, մասնավորապես՝ հումքային և պարենային ապրանքների՝  նախատեսվածից ավելի բարձր համաշխարհային գների ձևավորման, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտի ազդեցության հետ, որը կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական կերպով ազդել գնաճի վրա: Նրա խոսքերով՝ ներքին զարգացումները չեզոք կերպով կազդեն գնաճային ճնշման վրա:

Դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն՝ 2011 թ.-ին Հայաստանում տնտեսական աճը նախատեսված է 3,7- 4,8 տոկոսի սահմաններում:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա ապրիլին գնաճը, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 8.9 տոկոսի սահմաններում, ապրիլին, 2010 թ.-ի դեկտեմբերի համեմատ՝ 5 տոկոսի սահմաններում, 2011 թ.-ի հունվար-ապրիլին, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 10,5 տոկոսի սահմաններում: Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում 2011 թ.-ին գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2025թ․–ի հունվարին աճել է՝ հասնելով 12,9 մլրդ դոլարի

2024 թվականի դեկտեմբերի 31-ին պետական պարտքը կազմել է 12 842,240 մլն դոլար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img