Քարտային բիզնեսը Հայաստանի բանկային համակարգի զարգացման ամենաարդիական ուղղությունն է. ՎՏԲ

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Քարտային բիզնեսը Հայաստանի բանկային համակարգի զարգացման ամենաարդիական ուղղությունն է, նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Գրիգորյանը։

«Բանկային ժամանակակից պրոդուկտները սկսվում են հենց պլաստիկ քարտերից։ Այդ պրոդուկտների որակը, նախևառաջ, կախված է նրանից՝ արդյոք դուք քարտային հաճախո՞րդ եք, թե՞ ոչ։ Պլաստիկ քարտապաններին զգալի առավելություններ են տրվում բանկային ծառայությունների, մասնավորապես, վարկերի ստացման դեպքում»,- հայտնեց նա։

Նրա խոսքով՝ Հայաստանում անկանխիկ վճարումների շուկայի զարգացման հսկայական ներուժ գոյություն ունի։

«Մեր երկրում վճարումների կուլտուրայում դեռևս գերակշռում են կանխիկ վճարումները, բայց մոտ ապագայում դինամիկան կտրուկ կփոխվի անկանխիկ վճարումների կողմը»,- նշեց Գրիգորյանը։

Նա ընդգծեց նաև, որ անկանխիկ վճարումների շուկայի զարգացումն արդյունավետ է ինչպես բանկային բիզնեսի, այնպես էլ սպառողների և պետության համար ընդհանրապես։

«Կանխիկ վճարումները հնացել են, դրանք երեկվա օրն են, ապագան պատկանում է անկանխիկ վճարումներին։ Այդ համատեքստում հատկապես կարևոր է ՎՏԲ Հայաստան բանկի համագործակցությունը Visa ընկերության հետ»,- ասաց նա։

100 000-երրորդ Visa քարտի թողարկմանը և հանձնմանը նվիրված հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հինգշաբթի Երևանում:

Իր հերթին ՎՏԲ Հայաստան բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ ՎՏԲ Հայաստան բանկի Visa քարտերի օգտագործողների թիվը կազմում է 106 հազար մարդ, և մինչև տարեվերջ նախատեսվում է այն հասցնել մինչև 130 հազարի։

ԱՊՀ երկրներում (Հայաստան, Վրաստան և Մոլդովա) Visa բիզնեսի զարգացման գծով մենեջեր Իրինա Կամխաձեի խոսքերով՝ անկանխիկ վճարումների ծավալը Հայաստանում 2010 թվականի չորրորդ եռամսյակում 2009 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 46 տոկոսով։

«Կարծում եմ, որ այս դրական միտումը կպահպանվի նաև այս տարի։ Ապագան անկանխիկ վճարումներինն է։ Անկանխիկ շրջանառության անցումն այն է, ինչին ձգտում է ողջ քաղաքակիրթ աշխարհը։ Բազմաթիվ երկրներում Visa ընկերությունը բանկերի հետ համատեղ ջանքեր է գործադրում համաշխարհային շուկայում անկանխիկ վճարումների մասնաբաժնի մեծացման ուղղությամբ»,- ընդգծեց նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ -ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին։ ՎՏԲ Բանկ ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ։ Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ։

Visa-ն աշխարհի ավելի քան 200 երկրներում քարտապանների, առևտրասպասարկման  ձեռնարկությունների, ֆինանսական և կառավարական հաստատությունների համար էլեկտրոնային վճարումների ցանցի հասանելիություն ապահովող վճարային գլոբալ համակարգ է։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ Կենտրոնական բանկը հորդորում է խուսափել «My Fin UCO»-ի ֆինանսական առաջարկներից

ՀՀ կենտրոնական բանկի կողմից  իրականացվող վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ Facеbook սոցիալական ցանցում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերությունը հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար

 Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։

Team Holding-ը նախատեսված ժամկետից շուտ տեղաբաշխել է շուրջ 35 մլն դոլար ծավալով պարտատոմսեր․ տնօրեն

Team Holding-ն  առաջին անգամ ավարտել է Հայաստանում կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ծրագիրը՝ ներգրավելով շուրջ 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորում

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img