Առէկսիմբանկի քարտապանները կարող են օգտվել զեղչերից ավելի քան 120 օբյեկտներում

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի քարտապաններն այսուհետ հնարավորություն ունեն զեղչ ստանալ ավելի քան 120 սպասարկման կետերում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Սպասարկման կետերի թվում են առևտրային կենտրոնները, հյուրանոցները, ապահովագրական ընկերությունները, բժշկական կենտրոնները, ինչպես նաև Հայաստանի ողջ տարածքում գործող հանգստյան և զվարճանքի տարատեսակ օբյեկտներ: Օբյեկտների ցանկը, որտեղ բանկի քարտերով տրամադրվում են զեղչեր, կարելի է գտնել http://www.areximbank.am/ru/discount_program/ կայքում»,  – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության համաձայն՝ զեղչ կարելի է ստանալ ինչպես անկանխիկ գործողությունների, այնպես էլ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» բանկային քարտի տրամադրման դեպքում:

«Դիսկոնտային սպասարման կետերի թիվը մշտապես աճելու է, համապատասխան տվյալները թարմացվելու են երեք ամիսը մեկ», – նշում է մամուլի ծառայությունը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի» մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ 2011 թ.-ին արդեն ներդրվել է մի քանի նոր քարտային նախագիծ, որոնց թվում են ArCa քարտերի թողարկումը, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ» ՓԲԸ-ի և ռուսական «Գազպրոմբանկի» պլաստիկ քարտերի միջոցով Ռուսաստանի և Հայաստանի միջև քսանչորսժամյա դրամական փոխանցումների իրականացումը, համակարգչի և բջջային հեռախոսի միջոցով աշխարհի ցանկացած կետից սեփական հաշվի կառավարումը:

Բանկի մասնագետների կանխատեսումների համաձայն՝ 2011 թ.-ին ակնկալվում է, որ նվազագույն 8-10 հազար անգամ կավելանա թողարկված պլաստիկ քարտերի ընդհանուր թիվը: 2011 թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ բանկի կողմից թողարկված քարտերի ընդհանուր թիվը կազմել է 72 հազար 845:

Այսօրվա դրությամբ բանկն ունի 47 բանկոմատ և 142 POS-տերմինալ Երևանում և Հայաստանի մարզերում:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: Բանկը VISA International և MasterCard International միջազգային վճարային համակարգերի սկզբունքային անդամ է, ինչպես նաև ArCa տեղական վճարային համակարգի անդամ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img