Հայաստանում ՎԶԵԲ-ի ֆինանսավորման ընդհանուր ծավալը 400 մլն եվրո է կազմում. Ռազլոգ

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում իր գործունեության սկզբից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը նախագծերի ֆինանսավորման նպատակով ընդհանուր առմամբ 400 մլն եվրո է հատկացրել, ասել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը (Valeriu Razlog):

«2011 թ.-ին ՎԶԵԲ-ի ֆինանսավորման ծավալը տատանվում է 22 մլն եվրոյի սահմաններում, ընդ որում միջոցների մեծ մասն ուղղվել է Հայաստանի բանկային հատված», – ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

Ռազլոգը նաև նշեց, որ այս տարեվերջին ՎԶԵԲ-ը նախատեսում է հատկացնել ևս 53 մլն եվրո:

«Մենք կշարունակենք աշխատել բանկերի հետ և մի քանի նախագծեր ենք քննարկում մասնավոր հատվածում, որոնք, կարծում եմ, կիրագործվեն մինչև տարեվերջ», – պարզաբանեց նա:

Գրասենյակի ղեկավարը տեղեկացրեց, որ աշխատանք է տարվում նաև ջրամատակարարման ենթակառուցվածքի ֆինանսավորման նախագծի ուղղությամբ, որն այս պահին մշակման փուլում է:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցչությունը բացվել է 1994 թ.-ին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img