ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր կապիտալը 2013թ.-ի վերջին կավելանա 81,6%-ով

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր կապիտալը 2011-2013թթ.-ին կարող է ավելանալ 81,6 տոկոսով կամ 10,2 մլրդ դրամով՝ 2013թ.-ի վերջին կազմելով 22,7 մլրդ դրամ: Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ «Հայաստանի ապահովագրական համակարգի 2011-2013 թթ. հնարավոր զարգացումները» հաշվետվության մեջ:

Ըստ հաշվետվության, 2011-2013թթ.-ին ապահովագրական ընկերությունների ընդհանուր կապիտալի աճը պայմանավորված կլինի չտեղաբաշխված շահույթի միջին տարեկան 79,8 տոկոսանոց կանխատեսվող աճով:

Այդ ժամանակաշրջանում կանխատեսվում է նաև ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվների 14,9 տոկոսանոց կամ 13,2 մլրդ դրամով աճ՝ հասնելով 38,8 մլրդ դրամի:

Ըստ կանխատեսման, Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր պարտավորությունները 2011-2013թթ.-ին կկազմեն 16,1 մլրդ դրամ՝ 7,1 տոկոսի կամ 3 մլրդ դրամի աճի դեպքում: (1 դոլարը 376,3 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img