Wed, 19 March
8.1 C
Yerevan
USD: 391.57 RUB: 4.70 EUR: 426.77 GEL: 141.11 GBP: 507.67
spot_img

«Կոնվերս բանկը» «Զատիկ» ակցիայի արդյունքում ներգրավել է ավելի քան 260 մլն դրամի ավանդ

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. «Կոնվերս բանկը» «Զատիկ» ակցիայի արդյունքում ներգրավել է ավելի քան 260 մլն ՀՀ դրամի ավանդ: Ակցիան կազմակերպվել էր հատուկ կանանց համար՝ մարտի 7-ից մինչև մայիսի 31-ը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ավանդներն ընդունվել են 12 ամիս ժամկետով և 12 տոկոս տոկոսադրույքով:

Նախորդ շաբաթ տեղի ունեցավ «Զատիկ» ավանդի ակցիայի շրջանակներում կազմակերպված խաղարկությունը, որի արդյունքում ավանդատուները շահեցին տարատեսակ տեխնիկա:

«Կոնվերս բանկը» պարբերաբար նմանատիպ ակցիաներ իրականացրել է, որոնց արդյունքում գլխավոր մրցանակի արժանացած հաճախորդները շահել են ուղևորություն դեպի Դիսնեյ Լենդ, Թուրին, Եգիպտոս, Դուբայ, Պրահա:

«Կոնվերս բանկում» ներկայումս գործում են հիփոթեքային վարկերին ուղղված «Երջանիկ ծնողներ», նոր տեսակի «Ամառ» ժամկետային ավանդի ակցիաները:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :

Մարտի 31-ի դրությամբ բանկն ունի 28 մասնաճյուղ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Նելլի Քոչարյան. Առևտրի ֆինանսավորման ոլորտում բանկերը պետք է դառնան վստահելի գործընկերներ

Մարտի 13-14-ը Թբիլիսիում կայացել է «Navigating Trade Finance: Building Awareness for Accessibility» տարածաշրջանային համաժողովը

Հայաստանը տեղաբաշխել է 750 լն դոլարի եվրապարտատոմսեր․ Ֆինանսների նախարարություն

2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img