Գնաճը Հայաստանում 2011 թվականին չի պահպանվի ծրագրված սահմաններում

Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը

«ԱՌԿԱ». Պարոն Ասատրյան, որքանո՞վ է, ըստ Ձեզ, արդյունավետ Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տարվող քաղաքականությունը գնաճը զսպելու ուղղությամբ, և կհաջո՞ղվի, արդյոք, հասնել 2011 թվականի համար ծրագրված 4±1,5 տոկոսանոց գնաճի։

Բ.Ասատրյան. Սկզբունքորեն, Հայաստանի Կենտրոնական բանկն անում է ամենը, ինչ պետք է անեն կենտրոնական բանկերը։ Սակայն ԿԲ կողմից տարվող քաղաքականության արդյունավետությունը ծայրաստիճան ցածր է, ինչի վկայությունն են նախորդ տարվա և այսօրվա արդյունքները։ Քաղաքականության նպատակները նախապես հայտարարվել են, այն է՝ մոտավորապես 4,5 տոկոսանոց գնաճի մակարդակի հասնելը, բայց գնաճի փաստացի մակարդակն արդեն երրորդ տարին է՝ գրեթե երկու անգամ գերազանցում է ծրագրված մակարդակը։ Վհատեցնում է նաև այն հանգամանքը, որ այդ ժամանակահատվածում դրամավարկային քաղաքականության գործիքներից գերիշխող են դարձել արժութային ինտերվենցիաները։ Սա հիմք է տալիս պնդելու, որ ԿԲ-ն ոչ արդյունավետ է կատարում իր գլխավոր գործառույթը։

Կարծում եմ, որ գնաճի ծրագրված մակարդակին ընթացիկ տարվա արդյունքներով հասնել հնարավոր չի լինի, ինչը վկայում են նաև վերջին հինգ ամիսների տվյալները։ Բացի այդ, գոյություն ունեն գնաճի տեսանկյունից համաշխարհային տնտեսության և միջազգային շուկաների զարգացման ընդհանուր միտումների հետ կապված որոշ ռիսկեր, որոնք կհանգեցնեն մինչև տարեվերջ գնաճի 7-9 տոկոսանոց մակարդակի։

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս է ազդում վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը տնտեսության զարգացման վրա, և ո՞ր տոկոսադրույքը կարող է օպտիմալ դառնալ Հայաստանի համար ներկայում։

Բ. Ասատրյան. Տոկոսադրույքը գործուն գործիք չէ այնպիսի տնտեսություններում, ինչպիսին հայկականն է։ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում մենք տեսնում ենք, որ շուկայի բոլոր մասնակիցներն ուշադիր հետևում են տոկոսադրույքների փոփոխություններին, և շուկան անմիջապես արձագանքում է դրանց։ Հայաստանում շուկան գործնականորեն որևէ կերպ չի արձագանքում ԿԲ տոկոսադրույքին։ Սկզբունքորեն, ԿԲ-ն ճիշտ քայլեր է կատարում, պարզապես դրանք արդյունավետ չեն, գործուն չեն, և այդ մեխանիզմը չի աշխատում։
«ԱՌԿԱ». Ինչպե՞ս եք մեկնաբանում բանկերի ֆինանսական միջնորդության մակարդակը՝ հաշվի առնելով, որ ներկայում այն կազմում է 50 տոկոս 2008 թվականի 28 տոկոսի և 90-ականների վերջի 13-14 տոկոսի փոխարեն։

Բ.Ասատրյան. Պետք չէ խաբվել, նման աճը, նախևառաջ, պայմանավորված է տնտեսության էական անկումով։ Բանկերի աճը միաժամանակ մշտապես շարունակվում է, թեև ճգնաժամային ժամանակահատվածում ավելի քիչ է եղել, քանի նախորդ տարիներին։ Բանկային համակարգի աճի տեմպերը 2009-2010 թվականներին նվազել են, բայց այսօր դրանք վերականգնվում են։

Սկզբունքորեն, թվերն այդքան էլ վատը չեն, բայց այդ թվերի որակը չափազանց ցածր է։ Սահմանափակ ռեսուրսներ ունեցող փոքր երկրների անցումային տնտեսություններում, ինչպես հայկականը, բանկերն առավել մեծ դեր պետք է խաղան։ Սակայն, սա չկա Հայաստանում։ Բանկերի դերը հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում այնքան էլ մեծ չէ, դրանք պարզապես սպասարկում են տնտեսությունը։ Դա, կրկին ողջ քաղաքական-վարչական և տնտեսական մեխանիզմի թերություններն են։

«ԱՌԿԱ». Հայաստանի ԿԲ-ի «Հայաստանի բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2011-2013 թվականներին» հաշվետվության համաձայն, առևտրային բանկերը 2013 թվականի ավարտին բանկային բոլոր հիմնական ցուցանիշների աճ են կանխատեսում։ Իրատեսակա՞ն են այդ կանխատեսումները, և, եթե այո, ապա ինչը՞ դրան կնպաստի։

Բ.Ասատրյան. Բանկային համակարգի աճը կարող է և պետք է շարունակվի։ Մի կողմից, Հայաստանի բանկային համակարգը և իրավական, և կազմակերպչական, և պրոֆեսիոնալ տեսանկյուններից հայկական տնտեսության առավել զարգացած հատվածն է, առավել գրավիչ է ներդրումային տեսանկյունից, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների տեսանկյունից։ Բայց մյուս կողմից, ինքնաբավ այն զարգացումը, որով աչքի էր ընկնում մեր բանկային համակարգը, իր սահմաններն ունի։ Բանկերի հետագա զարգացումը պայմանավորված է ինստիտուցիոնալ փոփոխություններով, բացի այդ, ցուցանիշների աճը, միշտ չէ, որ զարգացում է նշանակում։

«ԱՌԿԱ». Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման մակարդակը՝ ի՞նչն է խանգարում դրա արդյունավետ զարգացմանը, և ո՞ր միջոցներ են կարող աջակցել այդ շուկայի առաջխաղացմանը։

Բ.Ասատրյան. Միանշանակ կարող եմ ասել, որ կապիտալի շուկա որպես այդպիսին մենք չունենք, և մոտ ապագայում, դատելով այդ ոլորտի հեռանկարներից և նպատակներից, չենք ունենա։ Թեև փորձեր շատ են եղել։ Այստեղ գոյություն ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվներն ընկած են առկա օլիգարխիկ և մենաշնորհային տնտեսական համակարգի հիմքում։

Օլիգարխի տնտեսությունն ինքնաբավ է, այն ունի իր ֆինանսական հոսքերը, կողմնակի ֆինանսական միջոցների ներգրավման կարիք չի զգում, իսկ սա լուրջ հարված է կապիտալի շուկայի հնարավոր զարգացմանը։ Դրա վրա էական ազդեցություն է գործում նաև կոռուպցիայի մակարդակը՝ բիզնեսի և իշխանության սերտաճման բարձր մակարդակի պայմաններում բիզնեսը ձգտում է էժան միջոցների ներգրավմանը, որոնք են բյուջետային միջոցները։

Սուբյեկտիվ պատճառների թվում ես կառանձնացնեի սեփականության պաշտպանության ցածր մակարդակը, ֆինանսական շուկաների և գործիքների նկատմամբ անվստահությունը, մեզ բնորոշ ավանդական մտածելակերպը։ Ու կրկին, առանց էական ինստիտուցիոնալ բարեփոխումների, առանց որակյալ փոփոխությունների ոչ միայն տնտեսությունում, այլ նաև հասարակությունում, շուկան չի կարող զարգանալ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին

Հայաստանում հինգերորդ սերնդի բջջային կապի ցանցերի ակտիվ ընդարձակման ֆոնին արձանագրվել է զեղծարարների ակտիվության աճ՝ շահագործելով քաղաքացիների տեխնոլոգիական անտեղյակությունը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի մայիսի 27-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ մայիսի 26-ի համեմատ աճել է 0.31 կետով՝ հասնելով 368.05 դրամի

Յունիբանկն իր բաժնետերերին առաջարկում է անժամկետ պարտատոմսեր՝ 13.25% եկամտաբերությամբ

Յունիբանկը թողարկել է 9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ դրամային պարտատոմսեր, որոնք նախատեսված են բացառապես բանկի սովորական բաժնետոմսերի սեփականատերերի համար

Հայաստանի բանկային համակարգի շահույթը երկարաժամկետ հեռանկարում կդառնա ավելի չափավոր․ ԿԲ նախագահ

Հայաստանի բանկային համակարգի շահույթը երկարաժամկետ հեռանկարում, հավանաբար, կդառնա ավելի չափավոր, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին

Հայկական դրամին կցված սթեյբլքոյնները զգալիորեն կնվազեցնեն անդրսահմանային վճարումների ծախսերը․ ԿԲ նախագահ

Հայկական դրամին կցված սթեյբլքոյնները թույլ կտան բնակչությանը կատարել ներքին վճարումներ, ինչպես նաև զգալիորեն կնվազեցնեն անդրսահմանային վճարումների ծախսերը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img