Thu, 24 April
9.1 C
Yerevan
USD: 389.56 RUB: 4.71 EUR: 444.14 GEL: 141.74 GBP: 518.15
spot_img

Monthly Archives: July, 2011

«Անելիք» համակարգով փոխանցումների ծավալն I կիսամյակում ավելացել է 10%-ով՝ կազմելով 467 մլն դոլար

«Անելիք» դրամական փոխադրումների համակարգով իրականացված փոխանցումների ծավալը 2011 թ.-ի հունվար-հունիսին, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 10 տոկոսով և կազմել ավելի քան 467 մլն դոլար, տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը բանկի մամուլի ծառայությունից:

Հայաստանում ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը հունիսին ավելացել է 1,5%-ով՝ հասնելով շուրջ 1,1 տրլն դրամի

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը 2011 թ.-ի հունիսին, մայիսի համեմատ, ավելացել է 1,5 տոկոսով և հունիսի 30-ի դրությամբ կազմել շուրջ 1,1 տրլն դրամ:

ՀՀ ԿԲ-ի զուտ ներքին ակտիվները հունիսին 117,7 մլրդ դրամ են կազմել

ՀՀ կենտրոնական բանկի զուտ ներքին ակտիվները 2011թ.-ի հունիսին, ըստ նախնական տվյալների, կազմել են շուրջ 117,7 մլրդ դրամ՝ 3,4 տոկոսով ավելանալով մայիսի համեմատ, ասվում է «ՀՀ ԿԲ ամփոփ հաշվեկշռային ցուցանիշներ» հաշվետվության մեջ։

ԱՄՆ-ի հնարավոր դեֆոլտը սարսափելի հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար. նախկին վարչապետ

ԱՄՆ-ի հնարավոր դեֆոլտը սարսափելի հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար, կարծում է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

ՄԱԿ-ն աշխարհում ուղղակի արտասահմանյան ներդրումների նախաճգնաժամային մակարդակ է ակնկալում 2013 թվականին

Միջազգային փորձագետները 2013 թվականին արտասահմանյան ուղղակի ներդրումների նախաճգնաժամային գլոբալ մակարդակ տեսնելու հույս ունեն, ասվում է երեքշաբթի 2011 թվականին ներդրումների համաշխարհային զեկույցում, որը կազմվել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման Համաժողովի հովանու ներքո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՀՀ ԿԲ-ն օգոստոսին 2 մլրդ դրամի պետական կարճաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր կտեղաբաշխի

ՀՀ ԿԲ-ն այս տարվա օգոստոսին 2 մլրդ դրամ ընդհանուր գումարի պետական կարճաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր կտեղաբաշխի:

Հայաստանի փողի բազան ամսվա սկզբից բարձրացել է 3,9%՝ կազմելով 530,8 մլրդ դրամ

ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ Հայաստանի փողի բազան այս տարվա հուլիսի 1-ից ավելացել է 20 մլրդ 82 մլն դրամով՝ հուլիսի 26-ի դրությամբ կազմելով 530 մլրդ 888 մլն դրամ: Տոկոսային արտահայտությամբ` փողի բազայի ցուցանիշն ավելացել է 3,9 տոկոսով:

ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 68,4 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Արարատբանկի ակտիվները 2011թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 68,4 մլրդ դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 60,18%-ով, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հայաստանում էլեկտրոնային առևտրի օրենսդրական դաշտի կարգավորման միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

Հայաստանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ Էլեկտրոնային առևտրի իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի կարգավորման միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի, երեքշաբթի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստից հետո հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

HSBC Բանկ Հայաստանը և Բրիտանական խորհուրդն ամառային ճամբար են կազմակերպել 30 աշակերտի համար

Տավուշի և Սյունիքի 30 աշակերտներ ընտրվել են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և Բրիտանական խորհրդի կողմից օգոստոսի 8-ից 13-ը Փամբակում համատեղ կազմակերպվելիք անգլերենի ամառային ճամբարին մասնակցելու համար, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Շվեյցարական ֆրանկն ընկալվել է որպես պարտքային խնդրիներից պատսպարվելու միջոց

Արտարժութային ներդրողները երկուշաբթի ապաստան են փնտրել շվեյցարական ֆրանկի միջոցով, քանի որ ԱՄՆ-ի դեֆոլտի հավանականությունը և Հունաստանի պահպանվող խնդիրները թուլացրել են ԱՄՆ դոլարը և եվրոն, հաղորդում է Փրայմը՝ հղում անելով Dow Jones-ին։

Մետաղների շուկա. ոսկու և պղնձի շուկաներում փոփոխականության աճ է հնարավոր

Ոսկու արժեքի մրցարշավի՝ ընթացիկ տարվա հուլիսին մեկնարկած նոր շրջապտույտն առաջին անգամ դանդաղել է անցած շաբաթվա ընթացքում։