«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը կես տարվա ընթացքում գրանցել է 5948 ապահովագրական պատահար

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը կես տարվա ընթացքում գրանցել է 5948 ապահովագրական պատահար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Միջին օրական ցուցանիշը կազմել է 33 ՃՏՊ: Առավելագույն քանակը գրանցվել է հունիսին՝ 1095 ՃՏՊ: Հունիս ամսվա ընթացքում գրանցված դեպքերի միջին օրական ցուցանիշը կազմել է 37, ինչը հավասար է փետրվարին գրանցված առավելագույն ցուցանիշին», – նշվում է տեղեկատվության մեջ:

Պարտադիր ապահովագրության ներդրման օրվանից սկսած անցած կես տարվա ընթացքում Ռոսգոսստրախ Արմենիա կոնտակտ-կենտրոնը սպասարկել է 25300 զանգ, միջինում՝  օրական 170 զանգ:

Ընկերությունը հաղորդում է, որ զգալիորեն աճել է գիշերվա ընթացքում տեղի ունեցող դեպքերի քանակը: Հատկանշական է, որ ՃՏՊ-ների քանակը կտրուկ աճում է անձրևի ժամանակ:

Բացի այդ, ներկայացվել է 3720 դիմում, հատուցման ենթակա վնասների ընդհանուր գումարը կազմել է 740 միլիոն ՀՀ դրամ: Արդեն կարգավորվել են 3653 դիմում, որոնց գծով փաստացի վճարվել է 667 միլիոն ՀՀ դրամ: Գույքին պատճառված վնասի գծով միջին հատուցումը կազմել է 201000 ՀՀ դրամ:

Ըստ «Ռոսգոսստրախ Արմենիա» ՀԿԿ-ի տվյալների՝ տարվա սկզբից գրանցվել է  ՃՏՊ-ների հետևանքով մարմնական վնասվածքների 151 դեպք (դրանցից 30-ը՝ հունիսին), 5-ը՝ մահացու ելքով:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության կողմից կնքված պայմանագրերը կազմում են ԱՊՊԱ շուկայի 35%-ը:

Հայաստանում հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը: Հանրապետությունում կա շուրջ 430 հազար ավտոմեքենա:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է Ռոսգոսստրախ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,13 միլիարդ դրամ (6 միլիոն ԱՄՆ դոլար):

Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում Ռոսգոսստրախ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը ներկայացված է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ունի 10 վաճառքի գրասենյակ Երևանում և 11` մարզկենտրոններում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, ռուբլու և դոլարի փոխարժեքները նվազել են. ՀՀ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․  2026 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ...

ՀՀ-ն առաջարկել է ՎԶԵԲ-ին ընդլայնել ՓՄՁ-ների աջակցությունը՝ արտահանման դիվերսիֆիկացման նպատակով

Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությունը պայմանավորվել են առաջ մղել համագործակցության օրակարգը։

ԿԲ–ն և ԱՄՀ–ն քննարկել են մակրոտնտեսական իրավիճակն ու ֆինանսական համակարգում իրականացվող բարեփոխումները

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Փոխվարչապետն ԱՄՀ առաքելության հետ քննարկել է մակրոտնտեսական հարցերն ու բարեփոխումները

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն անդրադարձ է կատարել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին

Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր

Յունիբանկն այսօր թողարկել է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսեր՝ համապատասխանաբար 10,3% և 6% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img