HSBC Բանկ Հայաստանը» հայտնում է «Հայաստանի մանուկների հիմնադրամի» հետ իրականացված §Հակապլաստիկ¦ ծրագրի ավարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. §Հայաստանի մանուկներ հիմնադրամի¦ և §Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի¦ համատեղ իրականացվող նախագծի շրջանակներում շաբաթ օրը` հուլիսի 9-ին, կայացավ շուրջ երկու տասնյակ երեխաների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես և մրցանակաբաշխություն, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ ցուցահանդեսը և զուգահեռ կայացած մրցանակաբաշխությունն ազդարարեց հիմնադրամի և բանկի` §Շրջակա միջավայրի պահպանություն և կանանց ձեռներեցության զարգացում գյուղական վայրերում¦ ընդհանուր առմամբ 36 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ եռամյա ծրագրի ավարտը, որի նպատակը շրջակա միջավայրի պահպանությունն ու վերջինս պոլիէթիլենային տոպրակներից զերծ պահելն է:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ծրագրի մեկնարկից` 2009 թվականից ի վեր, Հայաստանի մանուկներ հիմնադրամի զարգացման հովանու ներքո գտնվող Արմավիրի մարզի գյուղական համայնքներում կանայք արտադրել են վերաօգտագործվող` §Ճիշտ տոպրակներ¦, որոնք կոչված են փոխարինելու շուկայում առկա պոլիէթիլենային տոպրակները:

Բացի այդ, իրականացվել են հանրության իրազեկման ակցիաներ. §Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի¦ մասնաճյուղերում ավելի քան 50 հազար այցելու տեղեկացվել է և դարձել պարբերաբար անցկացվող §Հակապլաստիկ շաբաթ¦ ակցիայի անմիջական մասնակիցը:

«HSBC-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, բացվել է Հայաստանում 1996 թ.-ին և երկրի առաջին միջազգային բանկն է: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է HSBC խմբին, մնացած 30 տոկոսը՝ սփյուռքահայ ներդրողներին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img