ՀՀ տնտեսական իրավիճակը II կիսամյակում ավելի բարենպաստ կլինի 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական իրավիճակը II կիսամյակում ավելի բարենպաստ կլինի 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ, երեքշաբթի լրագրողներին ասաց Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը:

«Ընթացիկ տարվա արդյունքներով՝ Հայաստանում տնտեսական աճն ու զարգացումն ավելի լավ կլինի ոչ միայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այլև եվրոպական երկրների համեմատ», – ասաց նա:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ տարվա արդյունքներով դրական միտումներ կգրանցվեն՝ հաշվի առնելով 2010 թ.-ի համեմատ ավելի բարենպաստ կլիմայական պայմանները: Դա, նրա խոսքերով, կարող է նպաստել գյուղատնտեսության աճին՝ ի հակառակ ոլորտում նախորդ տարի գրանցված անկմանը:

«Ոլորտում արդեն մասամբ տեսանելի են իրականացվող քայլերի արդյունքները», – ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանն ավելի լուրջ ներուժ ունի, և երկիրը կարող է ավելի արագ տեմպերով զարգանալ արմատական բարեփոխումների իրականացման դեպքում:

Նրա խոսքերով՝ այս տարի գյուղատնտեսական աշխատանքներն ու արտադրանքի գնման հարցերն ավելի լավ են կազմակերպվել, քան 2010  թ.-ին, և ոլորտում կոնկրետ քայլեր են իրականացվում:

Ինչ վերաբերում է տնտեսության այլ ճյուղերին, ապա փորձագետի խոսքերով, շինարարության ոլորտը դեռ դուրս չի եկել ճգնաժամից և չի զարգանում ակտիվ տեմպերով, արդյունաբերությունը դեռ ծանր վիճակում է և այստեղ շոշափելի արդյունքներ չեն արձանագրվում, իսկ ծառայությունների ոլորտը շարունակում է մնալ անմրցունակ:

Մանասերյանը նաև տեղեկացրեց, որ «Այլընտրանք» կենտրոնն օգոստոսին կներկայացնի Հայաստանում տնտեսական իրավիճակի մանրամասն ու անկախ հետազոտությունը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հայկական տնտեսությունում այս տարվա մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշի 9,9 տոկոսանոց աճ է գրանցվել՝ 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Մայիսին, ապրիլի համեմատ, այս ցուցանիշի աճը կազմել է 13,7 տոկոս: Միաժամանակ այս ցուցանիշի աճը հունվար-մայիսին, 2010 թ.-ի նուն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 5,1 տոկոս:

Վիճակագրական ծառայության տվյալների համաձյան՝ այս տարվա մայիսին, 2010 թ.-ի մայիսի համեմատ, գյուղատնտեսության ծավալն ավելացել է 0,1 տոկոսով և կազմել շուրջ 52,3 մլրդ դրամ: Այս տարվա ապրիլի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 49,2 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում 2011 թ.-ին ՀՆԱ-ի աճը նախատեսված է 4,6 տոկոսի սահմաններում: ($1-367,07 դրամ).–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img