Էյչ-Էս-Բի-Սի Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը 2011թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով 1,9 մլրդ դրամ է վճարել պետբյուջե՝ զբաղեցնելով 14-րդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը 2011թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով 1 մլրդ 942 հազար դրամ է վճարել պետբյուջե՝ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում զբաղեցնելով 14-րդ տեղը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, հարկերի դիմաց վճարելով ավելի քան 1,9 մլրդ դրամ, բանկը Հայաստանի բանկային համակարգի խոշորագույն հարկատուն է դարձել, ընդ որում բանկի կողմից վճարած հարկերի ծավալը 192 տոկոսով կավելանա անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ։
«Այս տարի Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից վճարած ուղղակի հարկերը կազմել են 1,7 մլրդ դրամ (աճը՝ 249 տոկոս), և ըստ տվյալ ցուցանիշի, բանկը զբաղեցրել է 5-րդ տեղը խոշորագույն հարկատուների ցանկում։ Միաժամանակ այդ ցուցանիշը վկայում է անցած տարվա համեմատ առավել բարձր եկամտաբերության մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, բացվել է Հայաստանում 1996 թ.-ին և երկրի առաջին միջազգային բանկն է: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է HSBC խմբին, մնացած 30 տոկոսը՝ սփյուռքահայ ներդրողներին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է: ($ – 368,52 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img