ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկային ներդրումները հունիսի վերջին 4,5 միլիարդ դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկային ներդրումները հունիսի վերջին կազմել են 4,5 միլիարդ դրամ՝ տարեսկզբի ցուցանիշի համեմատ աճելով 20,9 տոկոսով:

Նման տեղեկատվություն է հրապարակված ՀՀ ԿԲ-ի 2011թ.-ի հունիս ամսվա տեղեկագրում, որը հրապարակված է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Հարկ է նշել, որ բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել է 0,4 տոկոս:

Ժամկետային վարկային ներդրումները հունիսի վերջին, տարեսկզբի ցուցանիշի համեմատ, ավելացել են 19,6 տոկոսով՝ հասնելով 1 066 միլիարդ դրամի կամ կազմելով բոլոր վարկային ներդրումների 96,1 տոկոսը:

Միաժամանակ երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում հասել են 38,5 միլիարդ  դրամի՝ տարեսկզբի ցուցանիշի համեմատ կրճատվելով 16,1 տոկոսով և կազմելով բանկային համակարգի վարկային ներդրումների 3,5 տոկոսը:

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը հունիսի վերջին կազմել է 1 109 միլիարդ դրամ՝ տարեսկզբի շուրջ 941,5 միլիարդ դրամի դիմաց՝ ավելանալով 17,9 տոկոսով: Միաժամանակ այս գումարից կարճաժամկետ ներդրումներին բաժին է ընկել 26 տոկոս, երկարաժամկետ ներդրումներին՝ 74 տոկոս: (1 դոլարը 367,62 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img