Tue, 30 September
15.1 C
Yerevan
USD: 382.75 RUB: 4.63 EUR: 448.54 GEL: 141.34 GBP: 513.96

Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայի արժույթի բաժանմունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0,55 տոկոսով՝ հասնելով 370,0 դրամի: Շաբաթվա ընթացքում իրականացված առքուվաճառքի ծավալը կազմել է 9,605 մլն ԱՄՆ դոլար, ինչը 0,05 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն ավելացավ 0,35 տոկոսով և շաբաթ օրը՝ սեպտեմբերի 3-ին, կազմեց 371,50 դրամ:

Հայաստանում ԱՄՆ դոլարի վարքագիծը պայմանավորված էր ներկրողների, բնակչության և բիզնեսի կողմից դոլարի նկատմամբ պահանջարկի աճով՝ համաշխարհային տնտեսության դանդաղման կապակցությամբ համաշխարհային ֆինանսական շուկաներում աճող անորոշության և եվրագոտու առավել խոշոր տնտեսությունների վրա պարտքային ճգնաժամի տարածման կապակցությամբ մտավախությունների ֆոնի ներքո:

1

Հաջորդ շաբաթ Հայաստանում հնարավոր է շարունակվի ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճը: Այս ամենի պատճառը համաշխարհային տնտեսության դանդաղման, գլոբալ տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի բարձրացման աճող ռիսկերի և Հայաստանի տնտեսության համար այս իրադարձությունների հետևանքների անորոշության ֆոնի ներքո ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ ավելացող պահանջարկն է:

2

Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության շաբաթվա ամփոփագրի համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 11,65 մլն ԱՄՆ դոլար, ինչը գրեթե երկուսուկես անգամ ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից, ինչը վկայում է վերջերս արտարժույթի նկատմամբ պահանջարկի աճի մասին:

Հայաստանում ԱՄՆ դոլարի կանխիկ վաճառքի փոխարժեքը առաջիկա շաբաթ հավանաբար կլինի 369 – 373 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ եվրոյի փոխարժեքը սահմանվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազեց 2,03 տոկոսով՝ դառնալով 1,4202:

Եվրոյի գնանշման անկումը պայմանավորված է եվրագոտու երկրների պարտքային խնդրիների կապակցությամբ մտավախություններով և տարածաշրջանի ավելի խոշոր տնտեսությունների վրա պարտքային խնդիրների տարածման ռիսկերով, ինչպես նաև համաշխարհային տնեսության դանդաղմամբ:

ԱՄՆ և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությունը կրկին հիասթափեցրել է շուկայի մասնակիցներին՝ նման կերպով ավելացնելով դոլարի նկատմամբ պահանջարկը՝ որպես ապաստան ֆինանսական ճգնաժամերի ժամանակ: Իսկապես, եվրագոտում օգոստոսին տնտեսական ակնկալիքների համաթիվը նվազել է՝ 103,2-ից հասնելով 98,3-ի, ինչը ամենացածր ցուցանիշն է նախորդ տարվա մարտից: Եվրագոտում օգոստոսին սպառողական վստահության համաթիվը ևս նվազել է՝ 11,2-ից հասնելով -16,5-ի:

Ինչպես և ակնկալվում էր, ԱՄՆ-ից հրապարակված տվյալները, մասնավորապես՝ սպառողական վստահության և աշխատաշուկայի տվյալները ևս լավատեսություն չավելացրեցին: Օգոստոսին սպառողական վստահության համաթիվը կտրուկ նվազեց՝ 59,5-ից հասնելով 44,5-ի: Օգոստոսյան համաթիվը ամենացածրն է 2009 թ.-ի ապրիլից: Նահանգների ոչ գյուղատնտեսական հատվածում աշխատատեղերի թիվն օգոստոսին չի փոխվել, ինչը ամենավատ ցուցանիշն է 2010 թ.-ի հոկտեմբերից՝ ստիպելով ներդրողներին վաճառել եվրոն:

Այս իրադարձությունների ֆոնի ներքո նախորդ շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը ևս նվազեց 1,2 տոկոսով՝ դառնալով 530,50 դրամ:

Այս շաբաթ շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կրկին կլինեն FOREX միջազգային շուկայից ստացվող նորությունները: Կարևոր նորությունների թվում է հուլիսին արտաքին առևտրի վերաբերյալ տվյալների և երկրի շրջաններում տնտեսական հաշվետվության «Բեժ գրքի» հրապարակումը: Եթե այս տեսությունը հաստատի ԱՄՆ-ում տնտեսական թույլ աճը, ապա եվրոն կրկին կարող է ճնշման տակ հայտնվել: Առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում եվրոյի համար աջակցող շեմ կլինի 1,3900-ը:

Առաջիկա շաբաթ շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն FOREX միջազգային շուկայից ստացվող նորությունները: Եվրագոտուց ակնկալվող նորություններից հարկավոր է նշել երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի վերանայված տվյալների հրապարակումը, տոկոսադրույքին նվիրված ԵԿԲ-ի հերթական նիստը, որը նախատեսված է սեպտեմբերի 8-ին, ինչպես նաև ԵԿԲ-ի նախագահ պրն. Տրիշեի մամուլի ասուլիսը:Եթե Տրիշեն ակնարկի տոկոսադրույքի հետագա շուտափույթ բարձրացման հնարավորության մասին և չափավոր գնահատական տա ընթացիկ տնտեսական իրավիճակին, ապա եվրոն կարող է աճի ազդակ ստանալ:

Հայաստանում այս շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն այս դեպքում կգտնվի 510 – 540 դրամի սահմաններում:

Հայաստանում ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ նվազեց 0,35 տոկոսով՝ մինչև 12,93 դրամ: Այս ամենը պայմանավորված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի նվազմամբ՝ ռիսկի նկատմամբ ներդրողների հակվածության նվազմամբ, ինչպես նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի ամրապնդմամբ:

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու դինամիկան այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից և եվրագոտու երկրների իրադարձություններից: Եվրոպայում պարտքային ճգնաժամի ընդլայնման կապակցությամբ մտավախություններն ավելացնում են պաշտպանական ակտիվների, այդ թվում նաև դոլարի նկատմամբ պահանջարկը: Այս իրավիճակում կարող է գրանցվել դոլարի և դրամի նկատմամբ ռուսական ռուբլու կարճաժամկետ անկում:

Սակայն եթե ԱՄՆ-ից և եվրագոտուց մակրոտնտեսական դրական տվյալներ ստացվեն, ապա ռուբլին կարող է աճել: Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 12 ,85 – 13,15 դրամի սահմաններում:–0–

Միքայել Վերդյան, FOREX Clubի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը համաձայն չէ այն քննադատության հետ, որ բանկերը շատ քիչ են ֆինանսավորում տնտեսությունը

Բանկերօ և ֆինանսական համակարգի մոտ, ընդհանուր առմամբ, կուտակվել են բավականին մեծ վարկային պորտֆել, այդ թվում՝ բիզնեսում, հայտարարել է ԿԲ նախագահը

Բացառիկ պայմաններ՝ նոր ավտոմեքենա ձեռք բերելու համար

Մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Armenian Auto Show-ն, որի շրջանակում Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ հնարավոր կլինի բացառիկ պայմաններով ձեռք բերել JAC, Li AUTO, Tank, Poer և Aito տրանսպորտային միջոցները, որոնց պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Roel Automotive Group-ն է

Հայաստանի պետբյուջեի պակասուրդը 2030թ․–ին նախատեսվում է կրճատել մինչև 1%․ ֆինանսների նախարար

Նախատեսվում է բյուջեի պակասուրդը 2026 թվականին 5.5%-ից կրճատել մինչև 4.5%, 2027 թվականին՝ մինչև 3.5%, իսկ հետո՝ մինչև 2.8%, ասել է նախարարը

ՀՀ ֆինանսների նախարար հույս ունի, որ Հայաստանի միջազգային վարկանիշները «կգան բնականոն մակարդակին Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո»

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հույս ունի, որ Հայաստանի միջազգային վարկանիշները «Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո կգան բնականոն մակարդակին»

ՀՀ ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր ժամանակավորապես հասանելի չի լինի

Սեպտեմբերի 25-ին, մինչև ժամը 18:00-ը, տեխնիկական աշխատանքների կատարման պատճառով հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img