ՎԶԵԲ-ը 3,5 մլն դոլար է ներդնում «Սարանիստ» ընկերության արտադրողականությունը բարձրացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 3,5 մլն դոլար կտրամադրի ապակե տարաների արտադրությամբ զբաղվող «Սարանիստ» հայկական ընկերության արտադրողականության բարձրացմանն աջակցելու նպատակով, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունից:

ՎԶԵԲ-ի վարկի միջոցները կօգտագործվեն նոր վառարանի և ապակու արտադրության հոսքագծի կառուցման ֆինանսավորման նպատակով: Այս ամենը թույլ կտա ընկերությանն ընդլայնել արտադրական ծավալներն ու ապակուց պատրաստված և ներկրված թանկարժեք ապրանքներին այլընտրանքային տարբերակներ առաջարկել:

Բացի այդ, ֆինանսավորումը թույլ կտա բավարարել ընդլայնվող պահանջարկն ինչպես հայկական, այնպես էլ վրացական շուկաներում: Նոր էներգաարդյունավետ վառարանը կբարելավի արտադրության որակն ու միաժամանակ կկրճատի արտադրական կորուստները:

ՎԶԵԲ-ի ագրոբիզնեսի բաժնի տնօրեն Ժիլ Մեթեթելայի (Gilles Mettetal) խոսքով՝ մասնավոր բիզնեսին աջակցելը Հայաստանում բանկի առաջնահերթություններից մեկն է:

«Սա «Սարանիստի» հետ ՎԶԵԲ-ի համագործակցության երկրորդ փորձն է: Մեզ հաճելի է օգնել ընկերությանը բարձրորակ և բազմազան ապրանքների շարքը ընդլայնելու ձգտման հարցում, ինչը նպատակաուղղված է լայն պահանջարկի բարելավմանն ու տարածաշրջանում ներկրման շուկաների փոխարինմանը», – ասել է նա:

1989թ.-ին հիմնադրված «Սարանիստ» ընկերությունը Հայաստանում կրեմնիումի և գունավոր ապակու արտադրությամբ զբաղվող առաջատար ձեռնարկություններից մեկն է: Ընկերությունն արտադրում է հասարակ և գունավոր ապակե շշեր և տարաներ, որոնք ոչ միայն վաճառվում են Հայաստանում, այլև արտահանվում են Վրաստան:

ՎԶԵԲ-ը Հայաստանում խոշորագույն ներդրողներից մեկն է: Երկրում իր գործունեության սկզբից՝ 1992 թ.-ից և մինչ օրս ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 400 մլն եվրո ֆինանսական, կորպորատիվ, էներգետիկ և ենթակառուցվածքային բնագավառներում իրականացվող ավելի քան 100 ծրագրերում: Միաժամանակ ներդրումների շուրջ 92 տոկոսն ուղղված է մասնավոր հատվածի զարգացմանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img