ՀՀ-ում իրավաբանական անձանց համար երկարաժամկետ ավանդների տոկոսադրույքներն օգոստոսին ավելացել են 1,45 տոկոսային կետով

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում իրավաբանական անձանց համար երկարաժամկետ ավանդների (մեկ տարուց ավելի ժամկետով) միջին տոկոսադրույքներն օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել են միջինը 1,45 տոկոսային կետով, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում:

Հաշվետվության համաձայն, իրավաբանական անձանց համար դրամով ավանդների միջին տոկոսադրույքն ավելացել է 0.5 տոկոսային կետով, արտարժույթով ավանդների համար՝ 2,4 տոկոսային կետով՝ միաժամանակ կազմելով համապատասխանաբար 9,5 և 7,3 տոկոս:

Միաժամանակ, ֆիզիկական անձանց համար թե դրամով, թե արտարժույթով ավանդների միջին տոկոսադրույքն օգոստոսին մնացել է անփոփոխ`  համապատասխանաբար 11,3  և 7,1 տոկոս:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img