Հայկական երեք հուշադրամներ արժանացել են մրցանակների Սանկտ Պետերբուրգի «Հուշադրամների համաստեղություն-2011»-ում

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2010թ.-ին թողարկված հուշադրամներից երեքն արժանացել են մրցանակների Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 28-ին կայացած «Հուշադրամների համաստեղություն-2011» 5-րդ միջազգային մրցույթում, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը՝ հղում անելով Կենտրոնական բանկի մամուլի ծառայությանը:

Մրցանակները հանձնվել են հետևյալ անվանակարգերում` «Տարվա արծաթ» հուշադրամը, «Հաջող գեղարվեստական լուծում» և «Հուշանվերային հուշադրամ»:

Հաղորդագրության համաձայն, «Տարվա արծաթ» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է հինգերորդ հայ պատմիչ Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակին նվիրված հուշադրամը: Դրամն արժանացել է մրցանակի, դիպլոմի և հավաստագրի:

«Զազե» հայկական դրամները («Հաջող գեղարվեստական լուծում» անվանակարգում) և «Լվածաղիկ Զանգեզուրյան» դրամը («Հուշանվերային հուշադրամ» անվանակարգում) ստացել են երրորդ տեղերը: Երկու դրամներն են արժանացել են դիպլոմների:

«Հուշադրամների համաստեղություն-2011» միջազգային մրցույթն անց է կացվում 2007 թվականից` յուրաքանչուր տարի: Մրցույթին ներկայացված էր ավելի քան 200 հուշադրամ աշխարհի 25 երկրից:

Հաղթող հուշադրամները որոշվում են փորձագիտական ժյուրիի անդամների հեռակա քվեարկությամբ՝ մրցույթի մասնակիցների ներկայացրած պատկերների և բնութագրումների հիման վրա:

Մրցույթի կազմում են փորձագետներ համաշխարհային հայտնի թանգարաններից և աճուրդի տներից, ազգային բանկերից, հուշադրամներ մատակարարող ընկերություններից, դրամագիտական ասոցիացիաներից և մետաղադրամների վերաբերյալ մասնագիտացված պարբերականներ թողարկող հրատարակչություններից:

Հուշադրամների հեղինակն է Ֆիլատելիայի և դրամագիտության համահայկական ակադեմիայի թղթակից անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Է. Կուրղինյանը: Կուրղինյանը  արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների ու մեդալների: Նա շուրջ 50 նամականիշների, փոստային բացիկների, բուկլետների և հուշադրամների հեղինակ է: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img