Sat, 28 February
1.1 C
Yerevan
USD: 377.00 RUB: 4.88 EUR: 444.78 GEL: 140.99 GBP: 507.97

Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը սեպտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայի արժույթի բաժանմունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0,35 տոկոսով՝ հասնելով 373,0 դրամի: Շաբաթվա ընթացքում իրականացված առքուվաճառքի ծավալը կազմել է 9,075 մլն ԱՄՆ դոլար, ինչը 16,35 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն ավելացավ 0,8 տոկոսով և շաբաթ օրը՝ հոկտեմբերի 1-ին, կազմեց 376,28 դրամ:

Գրեթե ողջ շաբաթվա ընթացքում դոլարին հաջողվեց ամրապնդել իր դիրքերը դրամի նկատմամբ: Դա տեղի ունեցավ բիզնեսի և բնակչության կողմից դոլարի նկատմամբ բարձր պահանջարկի պատճառով` FOREX արժույթի համաշխարհային շուկայում դոլարի աճի և Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային տնտեսության դանդաղեցման հետևանքների կապակցությամբ առաջացած մտավախությունների ֆոնի ներքո:

1

Այս շաբաթ Հայաստանում դոլարի փոխարժեքն առավելապես կախված կլինի FOREX արժույթի համաշխարհային շուկայում գրանցվող դոլարի դինամիկայից: Եթե ուրբաթ՝ հոկտեմբերի 7-ին, լույս տեսնող ԱՄՆ-ի զբաղվածության սեպտեմբերյան տվյալները բացասական լինեն, ապա դա կհաստատի նոր գլոբալ տնտեսական ճգնաժամի առաջացման հնարավորության կապակացությամբ ներդրողների մտավախությունը, իսկ Հայաստանում դոլարը կարող է շարունակել իր աճը:

Դոլարին լրացուցիչ աջակցություն կցուցաբերեն ներդրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ աճած պահանջարկը: Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության շաբաթվա ամփոփագրի համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 9,582 մլն ԱՄՆ դոլար, ինչը 14,1 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Երկրում դոլարի արժեքի աճը կարող են զսպել միայն ԿԲ-ի գործողությունները:

2

Հայաստանում ԱՄՆ դոլարի կանխիկ վաճառքի փոխարժեքը առաջիկա շաբաթ հավանաբար կլինի 374 – 378 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ եվրոյի փոխարժեքը սահմանվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազեց 0,8 տոկոսով՝ դառնալով 1,3388:

Շաբաթվա սկզբում եվրագոտու պարտքային ճգնաժամի կապակցությամբ լարվածությունը հանգեցրեց FOREX շուկայում եվրոյի անկման՝ մինչև 1,3360-ի, քանի որ Վաշինգտոնում նախորդ հանգստյան օրերին կայացած Մեծ քսանյակի հանդիպումը չբերեց շոշափելի արդյունք: Այնուամենայնիվ, լավատեսություն ներշնչեցին եվրագոտուց ստացված մակրոտնտեսական տվյալները, մասնավորապես՝ Գերմանիայի գործարար շրջանակներում տրամադրվածության համաթիվը: Այսպես, IFO գերմանական հետազոտական ինստիտուտի տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը սեպտեմբերին կազմեց 107,5 կետ՝ կանխատեսված 106,5 կետի դիմաց:

Եվրոյի համար ոչ պակաս կարևոր ու դրական իրադարձություն դարձավ Գերմանիայից ստացված լուրը, որտեղ հինգշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, կայացավ օգնության եվրոպական հիմնադրամի ավելացման հարցի շուրջ քվեարկությունը: Գերմանիան դարձավ այս ծրագիրը հավանության արժանացրած 11-րդ երկիրը: Այս ամենը տեղի ունեցավ չնայած նրան, որ այս դեպքում հիմնադրամում Գերմանիայի մասնաբաժինը ավելանում է՝ 123 միլիարդ եվրոյից դառնալով 211 մլրդ եվրո, ինչը կազմում է երկրի բյուջեի գրեթե երկու երրորդը: Սակայն շաբաթվա վերջում շուկայի մասնակիցների տրամադրվածությունը կրկին վատացավ, և եվրոն արդեն արժեր 1,3400 դոլարից պակաս:

Նախորդ շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն աճեց  0,8 տոկոսով՝ հասնելով 510,98 դրամի: Արժույթի համաշխարհային շուկայում և Հայաստանում եվրոյի տարբեր դինամիկայի պատճառը կապված է այն բանի հետ, որ FOREX շուկայում եվրոյի հիմնական անկումը գրանցվեց ուրբաթ՝ սեպտեմբերի 30-ի երեկոյան, երբ հայկական բանկային նստաշրջանն արդեն փակ էր: Մենք ենթադրում ենք, որ այս շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կնվազի՝ դառնալով 504 դրամ:

Առաջիկա շաբաթ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, եվրոյի դինամիկան կորոշվի FOREX միջազգային շուկայից ստացվող նորություններով: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն ԱՄՆ-ից ստացվող զբաղվածների թվի փոփոխության վերաբերյալ ADP գործակալության սեպտեմբերյան տվյալների հրապարակումն ու ոչ գյուղատնտեսության հատվածում զբաղվածների թվի փոփոխությունը:

Եվրագոտու նորություններից հարկ է նշել տոկոսադրույքին նվիրված ԵԿԲ-ի հերթական նիստը, որը նախատեսված է հոկտեմբերի 6-ին: Նիստից հետո տեղի կունենա ԵԿԲ-ի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեի ավանդական մամուլի ասուլիսը: Մինչև հոկտեմբերի 6-ը եվրոպական կարգավորիչի կողմից տոկոսադրույքի անփոփոխության ակնկալիքների ֆոնի ներքո եվրոն կարող է ճնշման տակ գնտվել: Սակայն եվրոյի հետագա միտումը կախված կլինի Տրիշեի մեկնաբանություններից: Եթե նա ակնարկի տոկոսադրույքի բարձրացման հնարավորության մասին գնաճի կրկին աճած տեպմերի ֆոնի ներքո, ապա եվրոն կարող է մասամբ վերականգնել իր արժեքը: Այս շաբաթ եվրոյի համար դիմադրության շեմ կարող է դառնալ 1,3650-ը:

Եթե Տրիշեն բացառի տոկոսադրույքի հետագա բարձրացման հնարավորությունը, իսկ սեպտեմբերին ԱՄՆ-ում զբաղվածության տվյալները բացասական լինեն, ապա ԱՄՆ դոլարը կարող է շարունակել աճել հիմնական արժույթների, այդ թվում նաև եվրոյի նկատմամբ: Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում եվրոյի համար աջակցություն կլինի 1,3200 նշանակությունը:

Հայաստանում այս շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն այս դեպքում կգտնվի 495 – 520 դրամի սահմաններում:

Հայաստանում ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ աճեց 0,85 տոկոսով՝ հասնելով 11,90 դրամի: Այս ամենը պայմանավորված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի նվազմամբ և ռուսական ռուբլու աճով՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ:

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու դինամիկան այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից: Ակնկալվում է, որ այս վիճակագրությունը չափավոր դրական կլինի: Այս ամենի ֆոնի ներքո ռուսական ռուբլին կարող է մասամբ վերականգնել իր դիրքերը հինգշաբաթյա անկումից հետո: Այնուամենայնիվ, եթե ԱՄՆ-ի աշխատանքի շուկայից սեպտեմբերյան տվյալները բացասական լինեն, ապա ռուբլու վրա ճնշումը կարող է պահպանվել: Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 11,75 – 12,00 դրամի սահմաններում:–0–

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ ռուբլին շարունակել է նվազել

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թ.-ի փետրվարի 26-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 25-ի համեմատ, աճել է 0.12 կետով՝ հասնելով 377.04 դրամի

Կպարզեցվի եկամուտների հայտարարագրման գործընթացը․ կառավարությունն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց եկամտային...

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը

Ապահովագրական ևս 3 ընկերություն միացավ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նախաձեռնությանը

Այսօր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը և «ԱՐՄԵՆԻԱ Ինշուրանս», «ՌԵԳՈ Ինշուրանս» և «ՆԱԻՐԻ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները ստորագրեցին հուշագիր, որի նպատակն է զարգացնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը

«ԳԼՈԲԲԻՆԳ» ՍՊԸ-ի 1,5 մլրդ դրամ և 2 մլն դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր ողջունել  է օնլայն գնումների շուկայի առաջատարներից «Գլոբբինգ» ՍՊԸ-ի («Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ) մուտքը  կապիտալի շուկա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img