OFID-ը Ինեկոբանկին 10 մլն դոլար է տրամադրել ՓՄՁ-ի ֆինանսավորման համար

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) Միջազգային զարգացման հիմնադրամը (OFID) Ինեկոբանկին 10 մլն դոլար է հատկացրել փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ծրագրով, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ այս վարկային ծրագրի շրջանակներում Ինեկոբանկը կտրամադրի մինչև 1 մլն. ԱՄՆ դոլար սահմանաչափով վարկեր փոքր և միջին ձեռնարկություններին: Տոկոսադրույքը կսահմանվի`  տարեկան10%-ից սկսած, ժամկետը` մինչև 6 տարի, արտոնյալ ժամանակահատվածը` մինչև 2 տարի:

«2008թ. սկսած մենք համագործակցում ենք OFID կազմակերպության հետ և բարձր ենք գնահատում այս կազմակերպության ներդրումը Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացման գործում: Մենք կարևորում ենք OFID կազմակերպության շարունակական պատրաստակամությունը համագործակցելու Ինեկոբանկի հետ և վստահ ենք, որ համագործակցությունը կլինի երկարատև և արդյունավետ», –  նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:

Ինեկոբանկն ունի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մեծ փորձ: Այսօր Ինեկոբանկը ակտիվ համագործակցություն է ծավալում 20-ից ավելի միջազգային կազմակերպությունների հետ, որոնցից 2011թ. սկզբից ներգրավել է 30 մլն. ԱՄՆ դոլարից ավելի միջոցներ և մինչև տարեվերջ նախատեսել է ներգրավել ևս 20 մլն. ԱՄՆ դոլար:

OFID-ը զարգացման ֆինանսական գործակալություն է, որը հիմնադրվել է 1976թ.-ին OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ երկրների կողմից՝ հարավ-հարավ համագործակցությանն աջակցելու նպատակով՝ OPEC-ի ոչ անդամ երկրներին օգնություն մատուցելով:

Մինչ այսօր OFID-ը տրամադրել է ավելի քան 13,4 մլրդ. ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ զարգացման ամենամեծ կարիք ունեցող 130 երկրներին:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թ.-ին՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանի մասնավոր հատվածի, մասնավորապես՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը, և նպաստել հասարակության սոցիալական վիճակի բարելավմանը՝ տրամադրելով բարձրորակ բանկային ծառայություններ: 2011թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ Ինեկոբանկի ակտիվները կազմեցին 69.9 մլրդ. ՀՀ դրամ, իսկ կապիտալը` 13.2 մլրդ. ՀՀ դրամ: (1 դոլարը 377,98 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img