Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումները կարող են չափավոր աճ ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ գրեթե ողջ շաբաթվա ընթացքում ոսկին ճնշման տակ էր գտնվում, ինչի պատճառը եվրագոտու պարտքային ճգնաժամի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն էին: Այս հանգստյան օրերին տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին եվրագոտու պաշտոնյանների հայտարարությունների ֆոնի ներքո շուկայի մասնակիցների տրամադրվածության մշտական փոփոխությունը հանգեցրեց ոսկու գնանշման անկման:

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, Եվրոպայում ակտիվ առքուվաճառքի ժամանակ ներդրողների տրամադրվածությունը ավելի վատացավ այն բանից հետո, երբ Գերմանիայի իշխանությունները հիասթափեցրին շուկայի մասնակիցներին՝ հայտարարելով, որ ԵՄ կայանալիք գագաթնաժողովի ժամանակ եվրագոտու պարտքային ճգնաժամի լուծման վերջնական ծրագիր չի ներկայացվի: Մասնավորապես, նման կարծիք հայտնեց Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն: Ներդրողները սկսեցին փակել բարձր ռիսկ ունեցող ակտիվների՝ բաժնետոմսերի և հումքային ապրանքի դիրքերը՝ նախընտրելով ապաստան-ակտիվ՝ ԱՄՆ դոլար:

Ոսկու գնանշումը, որը վերջերս կապված էր բարձր եկամտաբերության ունեցող ապրանքահումքային ակտիվների դինամիկայի հետ, հայտնվեց ճնշման տակ: Բացի այդ, ոսկու արժեքի չափավոր անկման պատճառը ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի կառավարման հարցում եվրոպական կարգավորիչի դերի վերաբերյալ Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների միջև գոյություն ունեցող որոշ տարաձայնությունների մասին լուրերն են: ԱՄՆ-ից ստացված բարենպաստ մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես՝ սեպտեմբերին նոր հիմքերի դրման թվի փոփոխությունը, որը բավականին դրական էր, ևս աջակցեց ԱՄՆ դոլարի աճին, ինչը ուժեղացրեց ոսկու վրա գործադրվող ճնշումը:

Միաժամանակ եվրագոտուց և Չինաստանից ստացված անբարենպաստ մակրոտնտեսական վիճակագրությունը լավատեսություն չավելացրեց: Այսպես, ZEW ինստիտուտի գործարար միջավայրում տրամադրվածությունների հոկտեմբերյան համաթվի հրապարակումը հիասթափեցրեց շուկայի մասնակիցներին, քանի որ համաթվի նշանակությունը կանխատեսված տվյալներից շատ ավելի վատն էր և հոկտեմբերից կազմեց 48,3՝ սեպտեմբերի -43,3 համեմատ: Չինաստանի ՀՆԱ-ի ծավալը երրորդ եռամսյակում տարեկան արտահայտությամբ ավելացել  է 9,1 տոկոսով՝ երկրորդ եռամսյակում գրանցված 9,5 տոկոսի համեմատ:

Այնուամենայնիվ, ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 21-ին, ներդրողներին հաջողվեց լավատեսություն պահպանել՝  ԵՄ գագաթնաժողովի բարենպաստ արդյունքների ակնկալելով: Գերմանիայի և Ֆրանսիայի միջև հակաճգնաժամային քայլերին վերաբերող տարաձայնությունները հերքող հաղորդագրությունները պահեցին թանկարժեք մետաղի մակարդակը: Արդյունքում ոսկու արժեքը նախորդ հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում նվազեց 2,33 տոկոսով՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց մինչև 1641,60 ԱՄՆ դոլար:

Մենք կարծում ենք, որ առաջիկա շաբաթվա ընթացքում հանգստյան օրերին կայացած Եվրամիության գագաթնաժողովի արդյունքները լավատեսություն կհաղորդեն շուկայի մասնակիցներին՝ խթանելով թանկարժեք մետաղի աճը: Այսպես, ԵՄ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքներով, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները հայտարարեցին, որ միության երկրներն ընդհանուր առմամբ, համաձայնեցրել են բանկերի վերակապիտալիզացիայի ծրագիրը, որն անհրաժեշտ է եվրագոտու պարտքային ճգնաժամի հաղթահարման համար:

Միաժամանակ, չարժե մոռանալ ընթացիկ շաբաթվա մակրոտնտեսական վիճակագրության մասին, որը կարող է որոշակի ազդեցություն գործել ոսկու գնանշման վրա: Ամերիկյան կարևոր նորություններից  հարկ է առանձնացնել հոկտեմբերի սպառողական վստահության, սեպտեմբերի բնակարանային շուկայի և երրորդ եռամսյակի ՀՆԱ տվյալները: Եվրոպական նորությունների թվում մենք խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել հոկտեմբերին Գերմանիայի սպառողական վստահության ինդիկատորի և սպառողական գների ինդեքսի վրա: Միևնույն ժամանակ, շուկայի մասնակիցները կկենտրոնացնեն ուշադրությունը ԵՄ-ի երկրորդ գագաթնաժողովի արդյունքների վրա, որը տեղի կունենա չորեքշաբթի՝ հոկտեմբերի 24-ին: ԵՄ-ի առաջին գագաթնաժողովի դրական արդյունքները և ԱՄՆ-ի չափավոր լավատեսական մակրոտնտեսական տվյալները, հավանաբար, կպահպանեն թանկարժեք մետաղի արժեքը: Այդ մետաղի համար որպես դիմադրություն կարող է հանդես գալ տրոյական ունցիայի դիմաց 1700 ԱՄՆ դոլարի մակարդակը:

Իսկ եթե ԱՄՆ-ի տնտեսական վիճակագրությունն այդքան էլ ուժեղ չլինի, ինչպես ակնկալվում է, կամ ԵՄ-ի երկրորդ գագաթնաժողովի արդյունքները հիասթափեցնեն շուկայի մասնակիցներին, ապա ոսկին կարող է նվազում ցույց տալ: Ոսկու համար պահպանման մակարդակն առաջիկա հինգ առևտրային նստաշրջաններում կարող է դառնալ տրոյական ունցիայի դիմաց 1600 ԱՄՆ դոլար ցուցանիշը:

Պղնձի գինը ֆյուչերսային շուկայում նախորդ շաբաթ նվազել է 5,12 տոկոսով՝ մինչև 3,2545 ԱՄՆ դոլար մեկ ֆունտ պղնձի դիմաց: Կարմիր մետաղի համար բացասական գործոն կարող է լինել համաշխարհային ֆինանսական հարթակներում ներդրողների հոռետեսության աճը եվրագոտու պարտքային ճգնաժամի հաղթահարման անորոշության ֆոնի ներքո:

Պղնձի գնանշումներին որոշակիորեն օգնել են Լոնդոնի մետաղների բորսայի ԼՄԲ ակտիվների բորսային նվազող պահուստները:

1

Եվրամիության պետությունների ղեկավարների գագաթնաժողովի առաջին կեսի դրական արդյունքները կպահեն պղնձի մակարդակն առաջիկա շաբաթվա ընթացքում: Ակնկալվում է նաև, որ ԱՄՆ-ի մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես, երրորդ եռամսյակի ՀՆԱ-ի տվյալները և սեպտեմբերի բնակարանային շուկայի տվյալները չափավոր դրական կլինեն: Եթե այդ կանխատեսումներն արդարանան, ապա պղինձը կարող է չափավոր աճ ցույց տալ:

Սակայն, եթե տնտեսական տվյալները կանխատեսումներից ավելի վատը լինեն, ապա համաշխարհային տնտեսության դանդաղման մտավախությունները կուժեղանան, իսկ կարմիր մետաղը կարող է շարունակել նվազել: Ավելին, եթե ԵՄ-ի գագաթնաժողովի երկրորդ նիստի արդյունքները բացասական լինեն, ապա պղնձի գնանշումների նվազումը կաճի: Ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքի տատանումների ենթադրվող միջակայքն առաջիկա շաբաթվա ընթացքում՝ մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,10-3,65 ԱՄՆ դոլար: -0-

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար

Հաշվի առնելով ՀՀ Կենտրոնական բանկի 02.04.2026թ. որոշումը՝ վարկային ռիսկի հաշվարկում միկրո, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջների ռիսկի կշիռների նվազեցման վերաբերյալ, Յունիբանկը վերանայում և բարելավում է վարկավորման պայմանները։

Հայաստանի իշխանություններն ակնկալում են կապիտալի շուկայի արժեքի կրկնապատկում՝ մինչև 1,3 տրլն դրամ 2031թ․–ին․ Փաշինյան

Հայաստանում նախատեսվում է կրկնապատկել կապիտալի շուկայի արժեքը՝ 2025թ․–ին 664 մլրդ դրամից մինչև 1,3 տրլն դրամ 2031թ․–ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 3.18 կետով. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի ապրիլի 23-ի դրությամբ  ՀՀ արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ ապրիլի 22-ի համեմատ նվազել է 0.55 կետով՝ կազմելով 371.83 դրամ։

«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել  

ՎՏԲ-Հայաստան Բանկն արձանագրում է փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտի նկատմամբ պահանջարկի կայուն աճ

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ ակտիվների ծավալի 2026թ․–ի I եռամսյակի վերջի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշային աղյուսակը՝ ըստ համախառն ակտիվների ծավալի 2026 թվականի մարտի 31-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img