Ucom-ի հաճախորդները կարող են վճարումներն իրականացնել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» բաժանմունքներում

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է սպասարկել «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերության բաժանորդներին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Այսուհետ ընկերության կողմից մատուցվող  հեռահաղորդակցության ծառայությունների (ինտերնետ, մալուխային հեռուստատեսություն և թվային հեռախոսակապ) դիմաց վճարումները կարող են իրականացվել բանկի բոլոր բաժանմունքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ բանկում գործում է «Տելեքարդ» համակարգը, որը թույլ է տալիս հաճախորդին կատարել կոմունալ, ինչպես նաև ինտերնետի, բջջային և ֆիքսված կապի վճարումները sms-հաղորդագրությունների միջոցով:

2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 15.5 մլրդ դրամ, ակտիվները – 82.3 մլրդ դրամ, պարտավորությունները – 66.8 մլրդ դրամ: Ընթացիկ 9 ամիսների արդյունքներով բանկն ապահովել է 778.8 մլն դրամի զուտ հասույթ:

Բանկում գործում է 15 մասնաճյուղ` 6-ը Երևանում և 9-ը հանրապետության տարբեր շրջաններում:

Ucom ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և իրենից ներկայացնում է հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող կազմակերպություն: Համագործակցելով շվեդական Ericsson ընկերության հետ` Ucom ՍՊԸ-ն կառուցել է լայնաշերտ հասանելիության ցանց` հիմնված FTTH (fiber to the home – օպտիկական մալուխ մինչև բնակարան) տեխնոլոգիայի վրա, որը տրամադրում է գերարագ ինտերնետ, IP հեռուստատեսություն և քաղաքային ֆիքսված հեռախոսակապ: –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img