Ֆիզիկական անձինք նոյեմբերի 7-ից կարող են օգտվել «Առցանց ինքնահարցում» ծառայությունից՝ առանց ԱՔՌԱ ընկերության գրասենյակ այցելելու

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 7-ից «Առցանց ինքնահարցում»  ծառայությունից օգտվելու համար ֆիզիկական անձինք կարող են առցանց ռեժիմում գրանցվել, նույնականացվել ԱՔՌԱ համակարգում, ստանալ իրենց վարկային պատմությունը և «ԱՔՌԱ սքոր» սքորինգային գնահատականը առցանց եղանակով` առանց ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակ այցելելու:

Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, նույնականացման գործընթացը առցանց ռեժիմով կազմակերպելու համար անհրաժեշտ է, որ ֆիզիկական անձը ունենա ԱՌՔԱ վիրտուալ քարտ: Հակառակ դեպքում ֆիզիկական անձինք նախ պետք է այցելեն ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակ և ստանան մուտքային անուն և գաղտնաբառ: Մուտքային անունով ցանկացած վայրից Ինտերնետի միջոցով հնարավոր է առցանց մուտք գործել «ԱՔՌԱ» համակարգ և ստանալ սեփական վարկային զեկույցը: Ծառայության վճարումը կատարվում է նաև «Master» քարտերով:

Ֆիզիկական անձինք վարկային զեկույցում անհամապատասխանություններ տեսնելով` կարող են նաև առցանց վիճարկել զեկույցի տվյալները և ճշգրտել դրանք:

ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ-ն, որը Հայաստանում առաջին մասնավոր վարկային բյուրոն է, հիմնադրվել է 2004թ.-ի հունվարին և բազմաթիվ պայմանագրեր է ստորագրել ՀՀ-ում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների հետ: ԱՔՌԱ վարկային բյուրոյի հիմնական նպատակն է այդ կազմակերպություններից տեղեկատվության հավաքագրումը, մշակումը, պարբերաբար թարմացումն ու տրամադրումը լիազորված կառույցներին` ապահովելով տվյալների գաղտնիությունը անիրավասու անձանցից: –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img