HSBC Բանկ Հայաստանը 2,5 մլրդ դրամի վճարումով շարունակում է պահպանել ՀՀ բանկային ոլորտի առաջատար հարկատուի իր դիրքը

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանն այս տարվա հունվար-սեպտեմբերին ՀՀ պետբյուջե է վճարել 2,5 մլրդ դրամ՝ զբաղեցնելով 17-րդ տեղը Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում և պահպանելով Հայաստանի բանկային ոլորտի առաջատար հարկատուի իր դիրքը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, բանկի վճարած հարկերի ընդհանուր ծավալը հունվար-սեպտեմբերին, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 2,7 անգամ կամ 169 տոկոսով:

«Հաշվի առնելով Հայաստանին բնորոշ սեզոնային գործոնը, մենք ակնկալում ենք չորրորդ եռամսյակում արձանագրել ավելի բարձր ցուցանիշներ, ինչը վկայում է բանկի բարձր շահութաբերության մասին»,- այս կապակցությամբ նշել է HSBC Բանկ Հայաստանի Գլխավոր ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը:

Միաժամանակ այս տարվա երեք եռամսյակների արդյունքներով HSBC Բանկ Հայաստանի կողմից վճարված ուղղակի հարկերը (շահութահարկ,  եկամտահարկ) կազմել են 2.2 միլիարդ դրամ (աճը` 205 %), ինչը խոշորագույն հարկատուների ցանկում 5-րդ ցուցանիշն է:

2011 թ.-ի ինը ամսվա արդյունքում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում ներառվել է 21 առևտրային բանկ, որոնք պետբյուջե են վճարել 17,9 մլրդ դրամ:

«HSBC-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, բացվել է Հայաստանում 1996 թ.-ին և երկրի առաջին միջազգային բանկն է: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է HSBC խմբին, մնացած 30 տոկոսը՝ «Wings Establishment-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2011թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 173,8  մլրդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 144,9  մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ շուրջ 28,9 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 10,4 մլրդ դրամ, համախառն վարկային ներդրումները՝ 103,9 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 114,5 մլրդ դրամ, իսկ 2011թ.-ի առաջին ինը ասմիների ընթացքում մաքուր շահույթը՝ ավելի քան 4,6 մլրդ դրամ: ($1- 382,89 դրամ):  –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img