ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ դեկտեմբերից կներդնի «Ճանապարհային օժանդակություն» ծառայությունը American Express Gold քարտատերերի համար

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ դեկտեմբերից American Express Gold քարտատերերի համար կներդնի  մի ծառայություն, որը կօգնի նրանց Հայաստանի տարածքում միջադեպերի դեպքում իրենց ավտոմեքենաների տարհանման հարցում:

«Այդ ծառայությունը կգործի «Ճանապարհային օժանդակություն» երկարաժամկետ ակցիայի շրջանակներում», -լրագրողներին հայտնեց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Ըստ նրա, եթե American Express Gold քարտատերն ավտոմեքենայի հետ կապված տարբեր դժվարություններ ունենան, ապա նա կարող է զանգահարել բանկ, և համապատասխան հատուկ ծառայությունը միանգամից դեպքի վայր կմեկնի հաճախորդին աջակցություն ցուցաբերելու համար: «Սա բավականին հարմար ծառայություն է, որը բանկը կկարողանա տրամադրել Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր ծայրերում»,- ասաց Գիշյանը:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 206,6 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 162,8 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 43,8 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 31,2 մլրդ դրամ, բանկի համախառն վարկային ներդրումները՝ շուրջ 135,3 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 60,8 մլրդ դրամ: 2011 թվականի հունվար-սեպտեմբերին բանկի մաքուր շահույթը կազմել է ավելի քան 4,56 մլրդ դրամ: ($1- 382,74 դրամ է) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img