Ամերիաբանկը նախատեսում է մեկ տարվա ընթացքում 30 տոկոսի հասցնել մանրածախի մասնաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօրվա դրությամբ Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը կազմում է 18 մլրդ դրամ, ասել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Վազրիկ Սեկոյանը:

«Այսօր մանրածախի մասնաբաժինը վարկային ընդհանուր պորտֆելում կազմում է 15 տոկոս: Ըստ բիզնես-պլանի՝ մենք նախատեսում ենք տարվա ընթացքում այդ ցուցանիշը հասցնել 25-30 տոկոսի», – ուրբաթ լրագրողներին ասաց նա:

Սեկոյանը նաև նշեց, որ ինչպես «Կոմիտաս» մասնաճյուղում, որը տեղափոխվել է նոր, ավելի հարմարավետ շենք, այնպես էլ Ամերիաբանկի ողջ ցանցում տարբեր ժամանահատվածներում կգործեն զեղչեր ապրանքների որոշ տեսակների համար:

«Մենք մի շարք նոր ապրանքներ ունենք, այդ թվում նաև հիփոթեքի գծով երեք նոր ապրանք ենք գործարկել, դրանք կտրամադրվեն որոշակի զեղչերով, առաջիկա ամսվա ընթացքում զեղչերը կտրամադրվեն քարտեր բացելու և հաշիվներ ստանալու համար», – ասել է նա՝ հավելելով, որ մասնաճյուղային ցանցը գլխավոր խթաններից մեկն է մանրածախի ավելացման համար:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: (1 դոլարը 383,54 դրամ է)–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img