Անելիք Բանկի ֆիզ. անձանց ավանդային պորտֆելն աճել է 57%՝ կազմելով 17,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում 2011 թվականի 11 ամսում ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելն աճել է ավելի քան 6 մլրդ դրամով կամ մոտ 57%-ով՝ նոյեմբերի 30-ի դրությամբ կազմելով 17,2 մլրդ դրամ, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ընդ որում, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վերջին 2 ամիսներին պորտֆելն աճել է շուրջ 15%-ով կամ 2,1 մլրդ ՀՀ դրամով: Միաժամանակ 11 ամսիների ընթացքում ֆիզիկական անձանց դրամային ավանդներն ավելացել են 107 տոկոսով և նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել են 4 մլրդ դրամ:

«Նման աննախադեպ աճը պայմանավորված է ոչ թե բարձր տոկոսադրույքներով, քանի որ շուկայում կան ավելի բարձր տոկոսադրույքներով առաջարկներ, այլ բանկի նկատմամբ բնակչության վստահությամբ, թիրախային գովազդային արշավով և բանկային պրոդուկտի ճիշտ մշակմամբ»,- նշեց բանկի գովազդի կառավարման և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմեն Արևյանը:

Անելիք Բանկի ավանդների գլխավոր տարբերությունն այն է, որ մեր բանկի բոլոր ավանդատուները հնարավորություն ունեն անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ նրա մի մասը` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ:

Ավանդային պորտֆելի աճը պայմանավորված է հիմնականում 3 ավանդատեսակներով` «Ապահով», «Վստահելի», «Արձակուրդային»: Միաժամանակ, «Ապահով» ավանդի առանձնահատկությունն այն է, որ ՀՀ դրամի դեպքում տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է մինչև 12.5% տոկոսադրույքով, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում` մինչև 9%, ինչպես նաև ավանդատուն կարող է ավանդ ներդնել նույնիսկ 1 ամսով 6% տոկոսադրույքով ՀՀ դրամի դեպքում:

Ի տարբերություն «Ապահով» ավանդատեսակի՝ «Վստահելի» ավանդատեսակը կուտակման իրավունքով է, նվազագույն գումարը կազմում է 40 հազ. ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է մինչև 12.3% տոկոսադրույքով (ՀՀ դրամի դեպքում), ինչպես նաև բոլոր այն հաճախորդները, ովքեր կներդնեն «Վստահելի» ավանդ 1 տարի և ավել ժամկետայնությամբ, մինչև պայմանագրում նշված ժամկետի 2/3-ի լրանալը կկրկնապատկեն ավանդի մայր գումարը և ավանդի տոկոսները կստանան ժամկետի վերջում, ապա գործող տոկոսադրույքին բանկը կավելացնի ևս 0.1% մնացած ժամկետի համար:

Արևյանն առանձնացրեց նաև «Արձակուրդային» ավանդատեսակը, քանի որ ավանդատուները, ովքեր գումար են ներդնում նշված ավանդատեսակով, դեպի Հունաստան 2 անձի համար նախատեսված ուղեգիր շահելու հնարավորություն են ստանում, ինչպես նաև ներդրած ավանդի յուրաքանչյուր 100 հազ. ՀՀ դրամը կամ ամարժեք արտարժույթը ընձեռում է ուղեգիր շահելու լրացուցիչ հնարավորություն:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990թ.-ին: Այն միակն է հայկական բանկերի մեջ, որը ՌԴ-ում ունի «Անելիք Ռու» ՍՊԸ դուստր բանկ:

«Անելիք Բանկը» դեռևս 1997 թվականին ստեղծեց սեփական Դրամական փոխադրումների «Անելիք»Համակարգը, որը գործում է աշխարհի գրեթե 90 երկրների 63 հազ. սպասարկման կետերում:

2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ. բանկի ընդհանուր կապիտալ կազմում է 15 761 712 հազ. դրամ, ակտիվները` 67 781 542 հազ. դրամ, պարտավորությունները` 52 019 830 հազ. դրամ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img