Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումները գտնվում են ճնշման տակ՝ ներդրողների՝ ռիսկի դիմել չցանկանալու ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթվա սկզբին Իտալիայից ստացված դրական նորությունների ֆոնի ներքո, որտեղ երկրի կառավարությանն հաջողվեց ընդունել բյուջետային քաղաքականության խստացման վերաբերյալ միջոցների փաթեթը, թանկարժեք մետաղի՝ աճը շարունակելու փորձերն անհաջողությամբ պսակվեցին:

Դրա հիմնական պատճառ դարձան ԵՄ առաջնորդների հերթական գագաթնաժողովի նախաշեմին ֆինանսական կարգավորման նոր միջոցների վերաբերյալ Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների արած հայտարությունը, ինչպես նաև Standard & Poor’s գործակալության նորությունը այն մասին, որ եվրագոտու 17 երկրներից 15-ի վարկային վարկանիշերը վերանայման համար տեղադրված են ցուցակում՝ դրանք նվազեցնելու նպատակով:

Նախորդ շաբաթվա ընթացքում ոսկու գնանշումներն առավել զգալի տուժեցին հինգշաբթի՝ դեկտեմբերի 8-ին: Բացասական ֆոնը պայմանավորված էր ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագիի մամուլի ասուլիսի արդյունքներով՝ հիմնական տոկոսադույքի վերաբերյալ եվրոպական կենտրոնական բանկի հերթական որոշումից հետո: Ինչպես և սպասվում էր, եվրոպական կարգավորիչը 0,25 տոկոսով  իջեցրեց դրույքը՝ հասցնելով 1,0 տոկոսի, ինչը որոշակիորեն նպաստեց ոսկու աճին:  Սակայն պ-ն Դրագի այն հայտարարությունը, որ ԵԿԲ-ն չի ցանկանում ընդլայնել խնդիրներ ունեցող պարտքային պարտավորությունների ծրագիրը, ծայրամասային  կառավարությունները թանկարժեք մետաղի գնանշումները իջեցրեցին մինչև շաբաթական նվազագույնը՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1701,97 ԱՄՆ դոլար:

Այդուհանդերձ, առևտրային շաբաթվա վերջին թանկարժեք մետաղի գնանշումներին հաջողվեց մասնակիորեն վերականգնել իրենց կորուստները՝ Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներին սպասելով: Արդյունքում, նախորդ հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում ոսկու արժեքը 2,0 տոկոսով նվազեց՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1710,62 ԱՄՆ դոլարի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու դինամիկան կախված կլինի Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներից: Մեծ Բրիտանիայի կողմից հարկա-բյուջետային միասնական քաղաքականություն անցկացնելուց հրաժարվելը կարող է ճնշում գործադրել ոսկու վրա: ԱՄՆ ԴՊՀ-ի՝ տոկոսադրույքի վերաբերյալ որոշման, մեկնաբանությունների տոնայնության հավանական վատացումը նույնպես ոսկու օգտին չի լինի: Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու համար աջակցության  մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1650,0 ԱՄՆ դոլարի նշանակությունը:

Առաջիկա առևտրային հինգ օրերին ոսկու գնանշումներին կարող է աջակցել տնտեսական վիճակագրությունը: Ամերիկյան նորություններից հարկավոր է ուշադրություն դարձնել սպառողական և արդյունաբերական գնաճի, նոյեմբերի մանրածախ առևտրին, հոկտեմբերին ներդրումային կապիտալի հոսքի տվյալներին: Եվրոպական նորություններից պետք է ընդգծել նոյեմբերի սպառողական գների ցուցիչը, Zew ինստիտուտի կողմից Գերմանիայի գործնական միջավայրի տրամադրությունների ցուցիչը, ինչպես նաև դեկտեմբերին եվրագոտու արտադրական հատվածի գործնական ակտիվության նախնական ցուցիչը (PMI): Այն դեպքում, եթե վիճակագրությունը չափավոր դրական լինի, ոսկին կարող է աճի դինամիկա ցուցադրել:

Առաջիկա հինգ առևտրային նստաշրջաններին թանկարժեք մետաղի համար դիմադրություն կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1730,0 ԱՄՆ դոլարը:

Նախորդ շաբաթվա ընթացքում ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը նվազել է 0,45 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,5535 ԱՄՆ դոլարի: Կարմիր մետաղի արժեքի նվազման հիմնական գործոն է դարձել հինգշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, եվրոպական կարգավորիչի կողմից հիմնական տոկոսադրույքի նվազման ֆոնի ներքո ամրապնդվող ԱՄՆ դոլարը:

Կարմիր մետաղի համար որպես աջակցող գործոն է դարձել Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) տվյալ ակտիվի նվազող բորսային պաշարը:

1

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի արժեքը կորոշվի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող տնտեսական նորություններով, ինչպես նաև Եվրոպայի պարտքային խնդիրների շուրջ տեղի ունեցող իրադարձություններով: ԵՄ որակապես նոր միություն ստեղծման մասնակցությունից Մեծ Բրիտանիայի հրաժարվելու ֆոնի ներքո կարմիր մետաղի գնանշումները հավանաբար ճնշման տակ կմնան:

Այն դեպքում, եթե արդարացվեն կանխատեսումները, և ԱՄՆ-ից ու եվրագոտուց ստացվող մակրոտնտեսկան վիճակագրությունը չափավոր դրական լինի, պղձի արժեքը կարող է աճել: Առաջիկա շաբաթվա ընթացքում ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքի տատանման ենթադրելի դիապազոնն է մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,36–3,65 ԱՄՆ դոլարը:-0-

Միքայել Վերդյան, Forex club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img