ԱՄՀ-ն կոչ է անում Հայաստանին արագացնել տնտեսական բարեփոխումների իրականացման տեմպերը. Տոլոսա

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կոչ է անում Հայաստանին արագացնել հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների իրականացման տեմպերը, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Կարծում ենք, որ բարեփոխումները կարևոր են, և մենք ուրախ ենք, որ որոշ բարեփոխումներ հանգեցրել են Հայաստանի գործարար միջավայրի որոշակի բարելավմանը: Սակայն մենք նաև կարծում ենք, որ հարկավոր է ավելի շատ բան անել», – նշել է Տոլոսան:

Նրա խոսքերով՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ կապված հոռետեսական կանխատեսումներն ու տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը պետք է ավելի շատ խթանեն Հայաստանի իշխանություններին՝ անհրաժեշտ բարեփոխումների իրագործման գործընթացն արագացնելու համար: «Հայաստանն այլևս չպետք է հաշտվի բիզնեսի ոլորտում գոյություն ունեցող իրավիճակի հետ», – ասել է նա:

Տոլոսան անդրադարձել է նաև Եվրոպայում առկա ֆինանսատնտեսական խնդրին՝ նշելով, որ Հայաստանի վրա առանձնահատուկ ազդեցություն դեռևս չի նկատվում, քանի որ այդ գործընթացները դեռևս բացասական ազդեցություն չեն ունեցել Ռուսաստանի և հումքի համաշխարհային գների վրա, սակայն բացասական ազդեցության սպառնալիքը դեռևս պահպանվում է:

«ԱՄՀ-ի կանխատեսումներով`Հայաստանում հաջորդ տարի տնտեսության աճը կկազմի 4 տոկոս, սակայն Եվրոպայում ընթացող գործընթացները կնպաստեն այն բանի ռիսկերի ավելացմանը, որ Հայաստանը կհասնի այդ թվին», – ավելացրել է նա:

ԱՄՀ ներկայացուցիչը նաև նշեց, որ եթե հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում քաղաքական անկայունություն առաջանա, ապա դա ևս կարող է բացասաբար ազդել երկրի տնտեսության վրա:

ԱՄՀ-ին Հայաստանի պարտքը 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 735մ8 մլն դոլար (երկրի արտաքին պարտքի տեսակարար կշռի 22,6 տոկոսը)՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 7,4 տոկոսով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img