Հայաստանը չի վերանայի 2012 թվականին տնտեսության 4,2%-անոց աճի կանխատեսումը. թերթ

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի.  /ԱՌԿԱ/. Հայաստանը չի վերանայի 2012 թվականին տնտեսության 4,2 տոկոսանոց աճի կանխատեսումը, որը հիմնվում էր համաշխարհային տնտեսական 4 տոկոսանոց աճի վրա, չնայած միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից այդ ցուցանիշի՝ մինչև 2,6 տոկոս կրճատմանը: Այդ մասին «Օրակարգ» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նա միաժամանակ չի բացառել հնարավոր ռիսկերը, բայց նշել է, որ բյուջեն կազմելիս, կառավարությունը տնտեսության զարգացման հնարավոր ավելի հոռետեսական սցենարներ է նախատեսել, մասնավորապես, Ռուսաստանում և Եվրոպայում:
Գաբրիելյանը չի բացառել նաև, որ կառավարությունը խնդիրների առաջացման դեպքում կդիմի արտաքին օժանդակության:
Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե հետագայում չե՞ն առաջանա, արդյոք, խնդիրներ բյուջեի պակասորդի ավելացման կապակցությամբ, նախարարն ասել է, որ կառավարությունը գործում է նախատեսված սցենարի շրջանակներում և մտադիր չէ շեղվել դրանից:

«Այս տարի բյուջեի դեֆիցիտը կկազմի ոչ թե 3,9 տոկոս ՀՆԱ-ում, այլ 0,2-0,3 տ.կ.-ով ցածր, այդ պատճառով ասել, թե մենք դեֆիցիտի կրճատում չենք իրականացնում, քայլեր չենք ձեռնարկում այդ ուղղությամբ և ֆիսկալային կոնսոլիդացիա չենք անցկացնում, սխալ կլինի»,- ասել է Գաբրիելյանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img