Ռուսաստանում նշվեց «Սապսան» գնացքի շահագործման երկու տարին

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Սապսան» գերարագ գնացքները 2012 թվականին կհամապատասխանեն հարմարավետության բոլոր չափորոշիչներին, նշել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գերարագ կապի Տնօրինության գլխավոր տնօրեն Դմիտրի Պեգովը:

«2012 թվականին» «Սապսան» գնացքներում կբարելավվի Ինտերնետային կապը, կստեղծվեն հաղորդակցային հատուկ գոտիներ, ինչպես նաև վագոնների երկու` բիզնես և էկոնոմ կարգի փոխարեն կգործածվեն երեք կարգ` բիզնես-կարգ, 1 ին – կարգ և էկոնոմ-կարգ»,- գնացքի շահագործման երկու տարվան նվիրված հանդիսավոր միջոցառումների շրջանակներում «Սապսանի» 5-միլիոներորդ ուղևորին հուշանվեր և վկայական հանձնելիս ասաց Պեգովը:

«Սապսան» գերարագ գնացքն իր առաջին ուղևորությունը Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգ երթուղով իրականացրել է 2009 թվականի դեկտեմբերի 17-ին, երկու տարվա ընթացքում «Սապսան» գնացքներն իրականացրել են 9 հազարից ավելի ուղևորություն:

Այս կապակցությամբ տոնական միջոցառումներ են իրականացվել Մոսկվայի Լենինգրադյան, Ֆինլանդական և Սանկտ-Պետերբուրգի Մոսկովյան կայարաններում:

Մոսկվայի Լենինգրադյան կայարանում Ամանորյա ներկայացման ժամանակ ուղևորներին ողջունում էր Ձմեռ Պապը` «Սապսան» խորհրդանիշ – խաղալիքի և մի շարք հեքիաթային հերոսների ուղեկցությամբ: Կազմակերպվել էր քաղցրավենիքի և ձեռագործ հուշանվերների տոնավաճառ, ինչպես նաև զվարճալի խաղային և մրցույթային ծրագիր մանուկների համար:

Հատուկ նվեր էր նախատեսված «Սապսան» գնացքի Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի և Նիժնի Նովգորոդի բոլոր երթուղիների ուղևորների համար. նրանք դարձան գերարագ «Սապսան» գնացքներում ցուցադրված «Սապսա՛ն, սիրում եմ քեզ» ֆիլմի պրեմիերայի առաջին հանդիսատեսները:

«Սապսա՛ն, սիրում եմ քեզ» ֆիլմը գեղարվեստական կինոնկար է` կազմված 5 կարճամետրաժ պատմություններից, որոնց հիմնական գործողությունը ծավալվում է «Սապսան» ռուսական առաջին գերարագ գնացքում, որն սկսած իր առաջին ուղևորությունից դարձել է 3 ռուսական մեգապոլիսների` Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի և Նիժնի Նովգորոդի  կյանքի անբաժան մասը:

Ֆիլմի նկարահանումների համար «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն սկսնակ կինեմատոգրաֆիստների շրջանում ստեղծագործական մրցույթ էր հայտարարել: Մրցույթին ներկայացվել էր 181 հայտ, որից 125-ը սցենարների մրցույթի, իսկ 56-ը` նկարահանող խմբերի մրցույթի համար: «Սապսա՛ն, սիրում եմ քեզ»  մրցույթի ժյուրիի կազմում էին կինոյի և շոու-բիզնեսի այնպիսի հանրահայտ ներկայացուցիչներ, ինչպիսիք են` Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը, ռոք-երաժիշտ Եվգենի Մարգուլիսը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգահան Դմիտրի Մալիկովը:

Մրցույթային հանձնաժողովն ընտրել էր 5 լավագույն սցենարներն ու նկարահանող խմբերը: Ֆիլմի նկարահանումներն իրականացվում էին Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում և Նիժնի Նովգորոդում և տևեցին շուրջ 2 ամիս:

Գերարագ «Սապսան» գնացքներն արտադրվել են գերմանական «Սիմենս» ընկերության կողմից և զարգացնում են առավելագույնը 250 կմ/ժ արագություն: «Սապսանը» ամբողջությամբ հարմարեցված է Ռուսաստանի կլիմային, իսկ անվանումը ստացել է բազեների ընտանիքի ամենաարագ թռչունի անունից: Գնացքի տեխնիկական բարձր չափանիշներից և ուղևորների հարմարավետությունն ապահովող ծառայությունների ամբողջական փաթեթից բացի «Սապսանը» նաև կահավորված է հաշմանդամ ուղևորների համար նախատեսված հատուկ նստատեղերով և հաշմանդամների սայլակների ամրացման հատուկ միջոցներով:

Գերարագ «Սապսան» գնացքների շահագործումով Մոսկվա – Սանկտ-Պետերբուրգ  Ճանապարհը կրճատվել է մինչև 3ժամ 45 րոպե: Մինչդեռ ինքնաթիռով Մոսկվայից Սանկտ-Պետերբուրգ ճանապարհորդության տևողությունը 5 ժամից ոչ պակաս է (հաշվի առնելով մինչև օդանավակայան, օդանավակայանից հետ ճանապարհը, գրանցումը և թռիչքը):

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն իր երկաթուղային ցանցի երկարությամբ  երկրորդն է աշխարհում` 85 500 կմ, որից 43 000 կմ ճանապարհն էլեկտրաֆիկացվել է: Կազմակերպությունը տարեկան փոխադրում է ավելի քան 1,1 մլրդ. ուղևորներ և 1,1 մլրդ. տոննա բեռ` անցնելով 11 ժամային գոտիներով:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ում աշխատում են ավելի քան 1 մլն. աշխատակիցներ: «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն Ռուսաստանի արագ աճող տնտեսության կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որի ակտիվները գնահատվում են ավելի քան 88 մլրդ. ամերիկյան դոլար (31/12/2008թ – ի տվյալներով): Այն իր եկամուտով աշխարհում չորրորդ ընկերությունն է, որը 2008թ-ին գերազանցել է 41 մլրդ. ամերիկյան դոլարը  (МСФО-ի զեկույցի համաձայն): «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կառուցվածքը ներառում է 987 ձեռնարկություններ և 165 դուստր ընկերություններ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img