ՀՀ բանկերի կողմից ռեզիդենտ ձեռնարկությունների վարկավորման ծավալը 2011թ.-ի նոյեմբերին աճել է 2,6 տոկոսով՝ հասնելով 712 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի.  /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ ձեռնարկությունների վարկավորման ծավալը 2011թ.-ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, աճել է 2,6 տոկոսով՝ հասնելով շուրջ 712 մլրդ դրամի, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, նոյեմբերին ձեռնարկություններին տրամադրած դրամային վարկերի ծավալը նախորդ ամսվա համեմատ աճել է 0,1 տոկոսով և կազմել է ավելի քան 153,4 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերի ծավալն ավելացել է 3,3 տոկոսով՝ հասնելով 558,6 մլրդ դրամի:

Աղբյուրի համաձայն` մասնավոր ձեռնարկությունների տրամադրված դրամային վարկերը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, կրճատվել են 0,2 տոկոսով մինչև 151,1 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերն ավելացել են 3,3 տոկոսով մինչև 541,3 մլրդ դրամ:

Միաժամանակ պետական ձեռնարկություններին դրամով տրամադրված վարկերը ավելացել են 18,6 տոկոսով՝ կազմելով 2,3 մլրդ դրամ, իսկ արտարժութային վարկերը՝ 3,7 տոկոսով՝ կազմելով 17,3 մլրդ դրամ: ($1 – 387,07 դրամ) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img