Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ընդլայնում է մատուցվող ծառայությունների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան տրամադրում է ծանուցման ծառայություն թողարկողներին իրենց արժեթղթերի շարժի մասին, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա մամուլի ծառայությունից:

«Ծառայությունը լայնորեն կիրառվում է միջազգային շուկաներում, իսկ Հայաստանում առաջին անգամ ներդրվել է Դեպոզիտարիայի կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, դեպոզիտարիայի հաճախորդ բաժնետիրական ընկերությունները այսուհետ կարող են օպերատիվ տեղեկություններ ստանալ իրենց կողմից թողարկված արժեթղթերի շարժի մասին, ինչը կօգնի թողարկողին առավել արդյունավետ կերպով հետևել և պահպանել օրենքով սահմանված պահանջները, մասնավորապես նախապատվության իրավունքի պահպանման, բաժնետերերի առավելագույն քանակի հետ կապված և այլն:
Դեպոզիտարիայի կողմից ներդրված նոր ծառայություններից է նաև «Առաքում վճարման դիմաց» (DVP) սկզբունքով արժեթղթերի փոխանցումը:

Այդ ծառայության շնորհիվ Դեպոզիտարիան ապահովում է արտաբորսայական շուկայում արժեթղթերով կնքվող գործարքների հուսալիությունը երկու կողմերի համար, քանի որ արդյունքում Դեպոզիտարիան հանդես է գալիս որպես միջնորդ արժեթղթեր փոխանցողի և ստացողի միջև, ապահովելով, որ արժեթղթերը/դրամական միջոցները տվյալ օրվա ընթացքում չեն փոխանցվի այնքան ժամանակ, քանի դեռ բացակայում են համապատասխան դրամական միջոցները/արժեթղթերը:

Վերջնահաշվարկը կատարվում է արժեթղթերի և դրամական միջոցների միաժամանակյա առկայության դեպքում: «Արժեթղթեր փոխանցող և ստացող կողմերը կարող են վստահ լինել, որ սույն ծառայությունից օգտվելից իրենք չեն կորցնի իրենց ակտիվները առանց հանդիպակաց կատարման»,- նշվում է հաղորդագրության մեջ:
NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:

2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը:

2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ ,Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img