ՄՖԿ-ն 30 մլն դոլար կհատկացնի ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկին ՓՄԲ-ի վարկավորման համար

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և հայկական ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ Բանկն ուրբաթ ստորագրեցին 30 մլն դոլարի վարկային համաձայնագիր՝ փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման համար` ներառյալ գյուղատնտեսության ոլորտը:

Սա Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ փոքր բիզնեսի և գյուղատնտեսության վարկավորման բնագավառում արդեն երկրորդ համաձայնագիրն է: 20 մլն դոլարի նմանատիպ համաձայնագիր է ստորագրվել 2011 թվականին, և դրա շրջանակներում հատկացված միջոցներն արդեն ամբողջովին բաշխվել են մոտ 3000 տեղական վարկառուների միջև:

«IFC-ից ստացված նոր ֆինանսավորումը կնպաստի մեր հնարավորությունների ավելացմանը միկրո, փոքր և միջին բիզնեսի բնագավառում և էապես կամրապնդի մեր դիրքերը որպես խոշորագույն վարկատու»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ Բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

Նա նշեց, որ միջոցները տրամադրվում են 5 տարի ժամկետով, ինչը թույլ կտա առաջիկա տարիներին ապահովել վարկավորման պահանջարկը:

«Վարկերը կտարամադրվեն գործող տոկոսադրույքներով, որոնք միջինը կազմում են տարեկան 15-16 տոկոս»,- ասաց բանկիրը:

IFC հայկական ներկայացուցչության ներդրումային ծրագրերի համակարգող Արման Բարխուդարյանն իր հերթին նշեց, որ տվյալ համաձայնագրի նպատակն է՝ ՓՄԲ ձեռնարկությունների ֆինանսավորումը գյուղատնտեսության ոլորտում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:

«Բանկն ունի մասնաճյուղերի լայն ցանց, ինչը նրան թույլ է տալիս սպասարկել ձեռնարկատերերի և մենատնտեսների Հայաստանի բոլոր մարզերում»,- ավելացրեց նա:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն (նախկինում՝ Հայաստանի Փոխօգնության Գյուղացիական Բանկ, ACBA) ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS»ծրագրի շրջանակներում: Հիմնական բաժնետերերն են՝ ֆրանսիական Credit Agricole S.A-ն 15,56 տոկոս մասնաբաժնով, “SACAM International” բաժնետիրական ընկերությունը՝ 12,44 տոկոսով, ինչպես նաև Հայաստանի տասը մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում Արմավիրի մարզը՝ 14,08 տոկոսով և Արարատի մարզը՝ 12,28 տոկոսով:

Հայաստանը դարձել է Համաշխարհային բանկի խմբի կազմում ընդգրկված IFC-ի անդամ 1995 թվականին: Այսօր կորպորացիայի ներդրումների ծավալը Հայաստանում կազմել է 147 մլն դոլար ֆինանսական շուկաների, ինչպես նաև արտադրության, էներգետիկայի և լեռնահանքային արդյունաբերության ոլորտների օժանդակության 28 ծրագրերի շրջանակներում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img